March 19

Բնական միջավայրի մարդածին աղտոտումը: Աղտոտման տեսակները։

Երկիր մոլորակի աշխարհագրական թաղանթը և, մասնավորապես, կենսոլորտը միակ նպաստավոր միջավայրն է, որտեղ ծագել և զարգանում է մարդկությունը: Բայց հենց մարդկությունն է, որ իր գործունեությամբ խախտում է այդ միջավայրի հավասարակշռությունը, աղտոտում է միջավայրը, դարձնում պակաս նպաստավոր, իսկ առանձին դեպքերում էլ` աննպաստ և ուղղակիորեն մարդկանց կյանքի համար վտանգավոր:

Աղտոտում է կոչվում բնական միջավայրի այնպիսի փոփոխությունը, որը հանգեցնում է երկրահամակարգի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը և կենդանի օրգանիզմների, այդ թվում` մարդկանց գոյության պայմանների վատթարացմանը:

Բնական միջավայրի աղտոտումը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ մարդածին:

Բնական միջավայրի ներկայիս վատթարացման գլխավոր և առավել վտանգավոր պատճառը մարդածին աղտոտումն է և կապված է մարդու արտադրական գործունեության բացասական հետևանքների հետ:

Բնական միջավայրի մարդածին աղտոտման աղբյուրները, բուն աղտոտիչները և դրանց հետ էլ կապված աղտոտման տեսակները բազմազան են:

Տարբերում են աղտոտման 3 տեսակ` ֆիզիկական, քիմիական և կենսաբանական, թեև դրանք հաճախ միասնական ձևով են հանդես գալիս:

Ֆիզիկական է կոչվում այն աղտոտումը, որի հետևանքով փոփոխվում են միջավայրի ֆիզիկական ցուցանիշները, օրինակ` ջերմությունը, խոնավությունը, լուսավորվածությունը, աղմուկի մակարդակը, ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը, էլեկտրամագնիսականությունը:

Քիմիական աղտոտման դեպքում տեղի է ունենում միջավայրի քիմական հատկանիշների փոփոխություն: Միջավայր են թափանցում այնպիսի քիմիական նյութեր, որոնք չեն մարսվում բնության կողմից և մյուս նյութերի հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնելով` միջավայրը վտանգավոր են դարձնում կենդանի օրգանիզմների համար:

Կենսաբանական աղտոտում կոչվում են բնական միջավայրի այն փոփոխությունները, երբ միջավայր են թափանցում և բազմանում մարդու համար ոչ ցանկալի կենդանի օրգանիզմներ: Այդ օրգանիզմները կարող են մարդու առողջության համար ուղղակի վտանգ ծառայել կամ էլ փոխել կենսահամակեցությունների զարգացման ընթացքը անբարենպաստ ուղղությամբ և ի վերջո հանգեցնել բնական պայմանների ընդհանուր վատթարացման:

Բնական միջավայրի մարդածին աղտոտման ամենատարածված աղբյուրներն են` արդյունաբերություն, ավտոմոբիլային տրանսպորտը, շինարարությունը: Օրինակ, քարածխով աշխատող ջերմաէլեկտրակայանը արտանետում է մեծ քանակությամբ խարամ, թունավոր գազեր, մոծիր, ջրային գոլորշիներ, որոնք աղտոտում են շրջակա բնատարածքը: Ցեմենտի գործարանը օդային ավազան է մղում մեծ քանակությամբ փոշի, որը քամիների օգնությամբ կարող է տարածվել տասնյակ կմ շառավղով և նստել շրջապատի վրա:

Հանքարդյունաբերության ձեռնարկությունները ոչ միայն ավերում են այն բնական համակեցությունները, որտեղ հանքեր են բացվում, այլև իրենց թափոնները կուտակում են հանքի շրջակայքում` ամբողջովին փոխելով բնական լանդշաֆտը:

Ավտոմոբիլային տրանսպորտը հատկապես մեծ չափով աղտոտում է օդային ավազանը, որ թափանցում են ներքին այրման շարժիչների արտադրած գազերը:

Բնական միջավայրի ֆիզիկական ցուցանիշները նկատելի փոփոխություններ են կրում շինարարության ազդեցությամբ: Ամեն մի կառույց, գյուղեր, քաղաքներ, խոշոր ջրամբարներ, հիդրոէլեկտրակայաններ, փոխում են շրջապատի միկրոկլիման, ջերմության ու խոնավության ռեժիմը, ազդում մակերեսային և նույնիսկ ստորերկրյա ջրերի վրա, ստեղծում նոր տիպի` տեխնածին լանդշաֆտներ:

Բնական միջավայրի ֆիզիկական, ինչպես նաև մեխանիկական աղտոտման հետևանքներն անզեն աչքի համար մեծ մասամբ տեսանելի են և հաղթահարելի:

Այլ է վիճակը քիմիական ու կենսաբանական աղտոտման ժամանակ: Այս դեպքում բնական միջավայրըավելի բարդ և միանգամից դժվար նկատելի փոփոխություններ է կրում: Հետևանքների վերացումն էլ ավելի դժվարին բնապահպանական խնդրի է վերածվում:

Բնական միջավայրն աղտոտող նյութերը հաշվվում են հարյուրներով և իրենց բնույթով ու ծագմամբ շատ բազմազան են: Բազմազան է նաև դրանց բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:

Բնական միջավայրի աղտոտում թույլ չտալու և աղտոտված միջավայրը մաքրելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել դրանցից գոնե գլխավորներին:

Ինչպես աղտոտման տեսակները, այնպես էլ աղտոտող նյութերը ըստ ծագման բաժանվում են երկու խմբի` բնական և արհեստական:

Բնական ծագման աղտոտող նյութերը տարածվում են հրաբխային գործունեության, հողի և լեռնապարների լվացման ու տեղատարման, անտառային հրդեհների, ծովի ալեկոծության ու ալեբախության, բույսերի ու մանրէների քայքայման և այլ բնական երևույթների հետևանքով:

Արհեստական ծագման նյութերը գոյանում են հանածո վառելիքի, արդյունաբերական ու կենցաղային թափոնների ցրման-տարածման, ինչպես նաև այրման հետևանքով: Մեծ չափով այդպիսի նյութեր են առաջանում ներքին այրման շարժիչներում, ջերմաէլեկտրակայաններում, հնոցներում ու արդյունաբերական վառարաններում, էներգակիրների այրումից, դրանք կենցաղային նպատակներով օգտագործելիս:

Մարդածին աղտոտող նյութերում մեծ բաժին ունեն քիմիական արդյունաբերության ու ատոմային էներգետիկայի թափոնները, ատոմային զենքի փորձարկումների հետևանքով գոյացած նյութերը:

Ըստ բնական միջավայրի վրա ունեցած ազդեցության` աղտոտող նյութերը բաժանվում են երկու հիմնական խմբի` ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական նյութերի մեջ մտնում են`

  • Գետերի պինդ հոսքը,
  • Ռադիոակտիվ տարրերը,
  • Ջերմային աղտոտում առաջացնող նյութերը,
  • Աղմուկի ու ցածր հաճախականության վիբրացիայի աղբյուրները:

Ավելի մեծաքանակ են միջավայրն աղտոտող և մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերը:

Բոլոր աղտոտող նյութերը բնական միջավայր են թափանցում գազային, հեղուկ և պինդ վիճակում:

Բնական միջավայրի տարբեր բաղադրիչների աղտոտմանը այդ նյութերի մասնակցության բաժինը տարբեր է: Օրինակ, մթնոլորտն աղտոտող նյութերի շարքում գլխավորը գազային վիճակում գտնվող նյութերն են, մինչդեռ ջրերն ու հողերն աղտոտողների մեջ` հեղուկ և պինդ նյութերը:

February 17

Բնագիտոգթյունը նախադպրոցականների խմբում🌍🌞

Երկրի օրապտույտ, Երկրի պտույտն է իր առանցքի շուրջը՝ մեկ աստղային օրվա ընթացքում, որի տեսանելի դրսևորումը հանդիսանում է երկնոլորտի պտույտը։ Երկիրը պտտվում է նույն ուղղությամբ, ինչ որ Երկիրը Արեգակի շուրջը՝ արևմուտքից արևելք, այսինքն՝ Բևեռային աստղից նայելիս այն կատարվում է ժամսլաքին հակառակ։

Երկիրը պտտվում է արևմուտքից արևելք։Լրիվ պտույտը (իներցիալ հաշվարկման համակարգում) Երկիրը կատարում է 1 աստղային օրվա ընթացքում 23 ժամ 56 րոպե 4 վայրկյան):

October 14

Տեքստի մշակում


Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ դեր ունեն ջրային ռեսուրսսները(➕): Բավական է նշել, որ կենդանի օրգանիզմների կազմության մեծ մասը կազմում է ջուրը, և կարելի է հասկանալ, թե ինչ դերի մասին է գնում խոսքը(➕):Քաղաքակրթության զարգացման հետ մարդը իր կենսագործունեության մեջ ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործում(➕): Ժամանակակից քաղաքակիրթ մարդուն օրական անհրաժեշտ է ավելի քան 500 լիտր ջուր(✔): Ընդ որում, միայն սննդառության գործընթացը նորմալ կազմակերպելու համար մարդուն անհարժեշտ է լինում 10 լիտր քաղցրահամ ջուր(➕):ՀՀ ջրային ռեսուրսների համակարգում հատուկ դեր են կատարում գետերը(➕): ՀՀ-ում կա մոտ 10 հազ. գետ ու գետակ, որից 100 կմ և ավելի երկարություն ունեն ընդամենը 6-ը(➕):ՀՀ գետերը ունեն օգտագործման երկու հիմնական տեսակ` ոռոգչային և էլեկտրաէներգետիկ(➕): Ոռոգման համար ջրերի ռացիոնալ օգտագործման նպատակով գետերի վրա կառուցվել են ջրամբարներ, որոնց թիվը ՀՀ-ում հասնում 80-ի մոտ 990 մլն քմ ընդհանուր մաերեսով(➕): Դրանք օգտագործվում են հիմնական ոռոգման, էներգետիկ, ձկնաբուծական նպատակներով(➕): Ջրամբարներից ամենախոշորը Ախուրյանն է 525 մլն խմ ծավալով, որից օգտվում է նաև Թուրքիան(✔): ՀՀ գետերի էներգետիկ նպատակներով օգտագործման մասին է վկայում նաև ՀՀ-ում առկա Ջրէկ-ները(✔): Դրանցից հայտնիներն են Սևան-Հազդան կասկադը (6 Ջրէկ), Որոտանի կասկադը (3 Ջրէկ)(✔): Նախատեսվում է կառուցել ևս 64-ը(✔): ՀՀ-ում ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար կառուցվել են նաև ջրանցքներ(✔):Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում պատկառելի տեղ են զբաղեցնում լճերը(✔):Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում հաշվում է մինչև 120 լիճ, սակայն սրանց մի մասը ամռան ամիսներին, հատկապես չորային տարիներին ցամաքում են(✔): Հայասատանում եղած փոքր լճերի զգալի մասը օգտագործվում է, որպես խմելու ջուր(➕): Օրինակ, Արագածի լանջերին գտնվող լճերի զուլալ ջրերը օգտագործվում են բարձրլեռնային գյուղերի խմելու ջրի հիմնախնդիրները լուծելու համար(✔):Այդ առումով նշանակալից դեր են խաղում Գեղամա լեռնաշղթայում գտնվող Ակնա, Բիշար, Զեյնալ, Զանգեզուրի լեռնաշղթայի Գազանալիճ, Կապուտան, Սյունիքի հրբխային բարձրավանդակի մի շարք շարք լճեր, որոնք ունեն 2000-3000 մետր բարձրություն(✔):
Լճերի շարքում ամենակարևոր դերը պատկանում է Սևանա լճին(➕): Հսկայական է նրա տնտեսական ու ռեկրեացիոն նշանակությունը(➕): Բավական է նշել, որ Սևանա լճից է սկիզ առնում ՀՀ համար ամենակարևոր գետը` Հրազդանը➕: Հրազդան գետի վրա է գտնվում ՀՀ ամենախոշոր հիդրոէներգետիկ համակարգը, ինչպես նաև Հրազդան գետի ջրերով է ոռոգվում Արարատյան դաշտը➕:Սևանա լիճը հանդիսանում է նաև խոշոր էկոհամակարգ, որտեղ պահպանվում են մի շարք կենդանատեսակներ➕:
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում յուրահատուկ կարևոր և խոշոր տեղ են զբաղեցնում ստորերկրյա ջրային ավազանները✔: Մի շարք բնակավայրերում ստորերկրյա ջրերը օգտագործվում են քչ միայն ոռգամ, այլ` խմելու նպատակներով➕:  Հանրապետության ստորերկրյա քաղցրահամ ջրավազաններից խոշորագույնը գտնվում է Արարատյան դաշտի ընդերքում✔: Արարատյան ստորերկրյա ջրի ավազանի ջրերը այժմ օգտագործվում են խմելու, ոռոգման, արդյունաբերական նպատակներով➕: Երևանի քաղաքի որոշ թաղամասեր ու Արարատյան դաշտի բնակավայրի մեծ մասը այդ ջրերը օգտագործվում են բոլոր նպատակների համար✔: Դրանց բազայի վրա կազմակերպված են նաև ձնկաբուծական լճային բազմաթիվ տնտեսություններ✔:
Արարատյան ստրերկյա ջրային ավազանի մասշտաբի ավազ կա նաև ՀՀ հյուսիսում` Շիրակի դաշտի կամ Ախուրյանի ավազանը✔:
Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հանքային ջրերը➕: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում կա տաբեր տեսակի, որակական հատկանիշների, տաք և սառ հանքային ջրեր➕:

September 23

Խաղեր.1

1.Նկարագրեք բնությունից որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։
2. Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ: