June 9

Մարդ- բնություն փոխհարաբերությունը

Մինչև այժմ աստղագետներին հայտնի Տիեզերքում միլիարդավոր տիեզերական մարմինների շարքում միակը, որի վրա գոյություն ունի կյանք դա Երկրագունդն է։Առաջացել են բազմաթիվ բուսական և կենդանական օրգանիզմներ միլիոնավոր տարիների էլոլյուցիոն զարգացման շնորհիվ, նաև վերջապես առաջացել է բանական մարդը։ ՈՒնենալով մտածողություն, դատողություն՝ մարդը տարբերվում է կենսոլորտի մյուս բոլոր օրգանիզմներից։ Եթե մյուսները բավարարվում են բնության տված բարիքներով, ապա մարդը ոչ, նա իր ստեղծած գիտությունների համակարգով բնությունից քամում է առավելագույնը։ Այդ գործընթացով նաև շատ հաճախ խախտում է բնության հավասարակշռությունը, փոխելով այդ միջավայրը իրեն ավելի հարմար և ձեռնտու ուղղությամբ։ Շատ դեպքերում մարդը ներգործելով բնության վրա՝ ավերելով այն դարձրել է անպտուղ ու իր համար ոչ պիտանի։

Սակայն, բնությունն ունի ինքնակարգավորվող և ինքնավերականգնվող մի հիանալի ունակություն։ Եղել են բնության կանոնավոր զարգացման խախտումներ, որը բնությունը ժամանակին կարգավորել է և վերականգնել խախտվածը։ Ցավոք այդ վերականգնման գործընթացը և ունակությունները անսահման չեն։ Երբեմն մարդու տված վնասը այնքան մեծ է լինում, որ ինքնավերականգնումը անհնար է դառնում բնության համար, և բնությունը պատժում է մարդուն։

20րդ դարի սկզբին Երկրագնդի բնակչության թիվը եղել է 1.5մլրդ, իսկ նույն դարի վերջին հատեց 6մլրդի սահմանը։ Մարդ- բնություն հասկացությունը առաջացավ այն ժամանակ, երբ բոլորը սկսեցին ձգտել բարեկեցիկ կյանք վարել, հարստանալ, իսկ դա իհարկե կարելի է վերցնել բնությունից։

Այժմ մարդ-բնություն հասկացությունը այնքան է սրվել, որ երկու հակադիր միտում է ձևավորվել՝

1. Պահպանել բնությունը, նրա կենսաբազմազանությունը

2. Վերափոխել բնությունը մարդու համար հարմար տարբերակով։

Ստացվում է, որ բնության պահպանումը անհամատեղելի է մարդկային հասարակության զարգացման, տեխնոլոգիայի առաջընթացի հետ, քանի որ մարդկային հասարակությունը մտադիր է հարատևել և առաջադիմել, ապա բնությունից պետք է վերցնել իրեն անհրաժեշտ բոլոր պարագաները, ուստի պետք է արմատապես վերափոխել բնությունը։ Միևնույն ժամանակ անհայտ է, որ բնության անպլանային վերափոխումը տանում է դեպի կործանման։

Ներկայումս ամենավտանգավոր երևույթը համամոլորակային բնույթի ջերմոցային էֆեկտի ազդեցությունն է։ Աշխարհում տարեկան արտադրվում է 15մլրդ տ վառելանյութ, որից մթնոլորտ են արտանետվում ածխաթթու և այլ ջերմոցային գազեր։ Դրանց ազդեցությամբ բարձրանում է երկրի մակերևույթի և նրան շփվող օդի տարեկան միջին ջերմաստիճանը։ Այս պարագայում ուժեղանում է սառցադաշտերի հալքը՝ օվկիանոսի մակարդակը կբարձրանա 65մ-ով։Բոլորը գիտակցում են, որ վառելանյութի օգտագործումը կործանարար է, թվում է թե դրանից փրկություն չկա։ Մարդը պետք է գտնի վառելիքի այլընտրանքային տարբերակ և կգտնի։

Անհրաժեշտ է նաև սահմանափակել բնակչության աճը։ Երկրի վրա ունենալ այնքան բնակչություն, որքան արտադրվում են սննդամթերք։

Օր. Հիմնականում բնակչության բուռն աճ նկատվում են հետամնաց երկրներում։ Ուրեմն այդ երկրները պետք է զարգանան այն աստիճան, որ հասնեն զարգացած երկրների մակարդակին, այդ դեպքում բնակչության աճը կնորմալանա։

Մարդ- բնություն հասկացությունը լուծելի է, և 21րդ դարում այն պետք է զգալիորեն մեղմանա։


Posted June 9, 2022 by Ագապի Oհանյան in category Լանդշաֆտագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*