May 25

Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդները

Լանդշաֆտագիտությունը կիրառում է մի շարք մեթոդներ, որոնք սերտ կապ ունեն մեթոդաբանության հետ:Լանդշաֆտագիտության մեջ օգտագործում են, մասնավորայդ առարկային վերաբերվող մեթոդներ:

  1. Ստացիոնար և կիսաստացինար մեթոդներ: Երբ երևույթը կամ երևույթների մեկ ամբողջ համալիր ուսումնասիրելու համար մշտական գործող կայան են հիմնում և տարիներ շարունակ ամեն օր մի քանի անգամ դիտարկումներ են կատարում ու գրանցում տ վյալները: ՕրինակՏյան-Շանի ֆիզիկա-աշխարագրական կայանը: Կիսաստացիոնար կայանում դիտարկումները ժամանակավոր են: 2. Դաշտային հանույթի մեթոդ: Սա լանդշաֆտագիտության հիմնական մեթոդն է: Կազմվում է արշավախումբ, ծրագիր են մշակում և դուրս են գալիս դաշտ դիտարկումներ կատարելու և քարտեզագրելու:Այդ ժամանակ հավաքում են նմուշներ և կատարում են փորձագիտական աշխատանքներ: 3. Փորձագիտական մեթոդ: Բնության մեջ կան շատ երևույթներ, որ հազվադեպ են պատահում: Դրա համար անհրաժեշտ է արհեստականորեն ստեղծել այդ երևույթը և կատարել ուսումնասիրություն: Ենթադրենք պետք է ուսումնասիրել լեռնալանջերի տեղատարման ինտենսիվությունը: Դրա համար պետք է բնորոշ հատվածում առանձնացնել փորձ կատարելու համար հատված, արհեստական անձրևացում կատարել ցանկացած ինտենսիվությամբ, լվացված նյութերը հավաքել անոթի մեջ, չորացնել, կշռել և պարզել լվացման ինտենսիվությունը: 4. ԼԱԲՈՐԱՏՈՐ ՄԵԹՈԴ: Դաշտում հավաքած նմուշները լաբարատորիաներում ենթարկվում են ուսումնասիրության:Օրինակ ջրի նմուշը ենթարկում են քիմիական անալիզի և պարզում դրա մեջ լուծված քիմիական տարրերի բաղադրությունը: Այս մեթոդին լանդշաֆտագետը կարող է չտիրապետել, որովհետև նրանց անհրաժեշտ է անալիզի արդյունքները: 5. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև և գտնել տարբերությունն ու դրանց պատճառները: 6. ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՄԵԹՈԴ: Մինչև դաշտ դուրս գալը կազմում են քարտեզի լեգենդան, դաշտում նմուշներ են անում, իսկ կամերալ մշակման ժամանակ վերջնական տեսքի են բերում: 7. Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ: Այս մեթոդը զարգացավ 20-րդ դ. երկրորդ կեսին: Աէրոլուսանկարները սպեկտրոսկոպի տակ ցույց են տալիս ռելեֆի ծավալը: 8. ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդը հին է: Առաջներում աշխարհագրությունը այս մեթոդով է զարգացել: Այժմ նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական մասնագիտական կամ էլ ընդանուր ընթերցող լայն հասարակությանը մատչելի ձևով ներկայացնելու համար: 9. ԵՐԿՐԱԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՄԵԹՈԴ: Լանդշաֆտագետը պետք է ինֆորմացիա կուտակի և դրանից եզրակացություններ անի: 10. ԳԾԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Լանդշաֆտագիտության մեջ շատ գործածական են գրաֆիկները, որտեղ պատկերվում են 2 տարբեր պարամետրերի փոխադարձ կապերը, տրվում են կտրվածքները, կողապատկերները և այլն: 11. ՎԵՐԱԴՐՄԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդի էությունը այն է , որ տարբեր ուղղություններով կատարված ուսումասիրությունների արդյունքները համադրվում են : Սա շատ ընդունված է քարտեզագրման դեպքում: 12. ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Սա այն մեթոդն է, որն օգտագործում է լանդշաֆտների երկրաֆիզիկական, օր. եթե ուսումնասիրում ենք լեռնալանջերի տեղատարման պրոցեսները, պարզ նկատվում է, որ որքան լանջի թեքությունը մեծանում է, այնքան տեղատարումը զորեղանում է: Ձգողական ուժերը ուսումնասիրում է երկրաֆիզիկան: 13. ԵՐԿՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Լանդշաֆտային ուսումնասիրությունները պետք է պարզեն, թե ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ հակառակը: Օրինակ ինչու հասարակածում առաջանում են լատերիտներ, իսկ Շիրակի դաշտում սևահողեր: Այստեղ օգտագործում են կենսաքիմիական մեթոդը: 14. ՀՆԷԱԼԱՆԴՇԱՖՏԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդով պարզում են , թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել, թե ինչ ուղղությամբ է ընթանում և կանխատեսվումէ ապագան: 15. ՔԱՆԱԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը: Օրինակ երկարությունը, հեռավորությունը, մակերեսը, կշիռը և այլն: 16. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմատիկական , հաճախ բարդ օրենքների ու բանաձևերի օգնութամբ: Օրինակ բանաձևի օգնությամբ հաշվում են Կորիոլիսի ուժը, ըստ որի հյուսիսային կիսագնդում շարժվող մարմինը շեղվում է աջ, հարավային կիսագնդում` ձախ: 17.ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴ: Մոդելավորումը այն պրոցեսն է, երբ արհեստական եղանակով ստեղծվում է երևույթների կամ առարկայի նպատակըուսումնասիրելու նպատակով: Մոդելավորումը կարող է լինել նկարագրական, քարտեզագրական, գրաֆիկական, բլոկ-դիագրամի ձևով, սիմվոլիկ, դատողական, մաթեմատիկական և այլն: 18. ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՄԵԹՈԴ: Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրերի փոխհարաբերությունները օր. Արեգակի ճառագայթային հաշվեկշիռ, ջրաջերմային հաշվեկշիռը և այլն: 19. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հենվում է հավանականության տեսության մեռթոդների կիրառման վրա: Օրինակ վերլուծելով մթնոլորտային տեղումների քանակը տարբեր ժամանակներում, հանգում ենք այն եզրակացության, որ ՀՀ տարածքներում տեղումները պակասել են 10%-ով:


Posted May 25, 2022 by Ագապի Oհանյան in category Լանդշաֆտագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*