March 15

Գեղարքունիքի մարզ

Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ է, որ նրանում հանգիստ կտեղավորվեն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։ Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին։ Տրանսպորտաաշխարհագրական դիրքը, ի տարբերություն Հայաստանի այլ մարզերի, անբարենպաստ է։ Գլխավոր ճանապարհներն են՝ Ճամբարակ-Բերդ, Մարտունի-Եղեգնաձոր և Երևան-Սևան-Սոթք երկաթուղին։ Տարածքում շատ են հրաբխային կոները, որոնցից հայտնի են հատկապես Արմաղանն ու Աժդահակը, որոնց խառնարաններում գտնվում են համանուն լճերը։ Գլխավոր լեռնաշղթաներն են Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի։ Սևանի ավազանն արգավանդ հողերով հարուստ է, հատկապես կարևոր է Մասրիկի դաշտը՝ 1900-2200 մ բարձրություններում։ Կլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Գյուղական բնակավայրերում ապրում է բնակչության 67 %-ը։ ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի / հյուսիսում/, Կոտայքի և Արարատի /արևմուտքում/ և Վայոց Ձորի մարզերին /հարավում/, ինչպես նաև Ադրբեջանին /արևելքում/: Մարզի ամենաերկար  ձգվածությունը  հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115 կմ, արևմուտքից արևելք` 85 կմ:

Ազգությունը2001 թվականի ՄարդահամարըԲնակչության մասնաբաժինը2011 թվականի ՄարդահամարըԲնակչության մասնաբաժինը
Ամբողջ բնակչությունը237 650100 %235 075100 %
Հայեր236 80499,64 %234 47499,74 %
Ռուսներ4300,18 %3280,14 %
Քրդեր1160,05 %870,04 %
Եզդիներ8<0,01 %570,02 %
Ուկրաինացիներ560,02 %430,02 %

Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների։ Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։ 2017 թվականին Գեղարքունիքի մարզը ըստ ՄՆԶԻ-ի Հայաստանի ամենացածր զարգացած մարզն է։

Սևանա լիճ

Գեղարքունիքի մարզում  է  գտնվում  բարձր լեռնային , եզակի  էկոհամակարգով Սևանա լիճը, որի  ավազանի ընդհանուր մակերեսը կազմում  է շուրջ 5 հազ. քառ. կմ, լճի հայելու  մակերեսը` 1.2 հազ. քառ. կմ, ծավալը` 35.8 մլդ.խմ: Այն ոչ  միայն մարզի, այլ նաև  հանրապետության համար ունի  առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը տարածաշրջանի քաղցրահամ  ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական  ազդեցություն  ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական  հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա: Գեղարքունիքի մարզը  յուրահատուկ է իր առողջարար կլիմայով, լճափնյա հնագույն հուշարձաններով ու   մշակությի օջախներով, բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկություններով, բնական միջավայրի  գեղեցկությամբ: Գոգավորության  հյուսիսային մասով ձգվում  են Արեգունու, հյուսիս-արևելյան մասով Սևանի լեռնաշղթաները, իսկ արևելյան մասով Արևելյան Սևանի լեռնաշղթան, որը  օղակ է  Սևանի ու Վարդենիսի  լեռնաշղթաների միջև: Եթե Արեգունու  և Սևանի լեռնաշղթաների Գեղարքունիքի մարզի  սահմաններում գտնվող   լանջերը  զառիթափ են ու կտրտված, ապա Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների  դեպի Սևանա  լիճ նայող լանջերը համեմատաբար  մեղմաթեք են, որտեղ այդ լեռների  բազմաթիվ հրաբխային կոներից   դուրս ժայթքած  լավան հրաբխային  լեռնալանջերից բացի  առաջացրել է  նաև  սարավանդներ, քարակարկառներ: Մարզի հենց այս  հատվածներում էլ` Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների  ու Սևանա լճի միջև  գտնվող վայրերում  զգալի հարթ տարածություններ կան, որոնք շատ հարմար  են հողագործության  համար: Դրանք հատկապես Մասրիկ, Արգիճի գետերի ու Գավառագետի հովիտներն են: Դրանցից համեմատաբար  ընդարձակը Մասրիկի  դաշտն է: Այդ հարթ տարածությունները  ծովի  մակերևույթից ունեն 1900-2200մ  բարձրություն:

Կլիմա

Տարեկան արևափայլի միջին տևողությունը հասնում է ավելի  քան 2700-2800 ժամ/տարի: Ընդհանուր առմամբ կլիման ամռանը չափավոր է , իսկ  ձմռանը` չափավոր ցուրտ: Բնութագրվում է  ամենամյա և հաստատուն ձյունածածկույթով: Ամառը տաք է, գերիշխում  են քիչ ամպամած եղանակները, մթնոլորտային  տեղումները շատ չեն: Սևանա լճի հարավային և արևմտյան  առափնյա հարթ  տարածությունները բնութագրվում  են  լեռնատափաստանային բերրի  սևահողերով, իսկ համեմատաբար բարձրադիր մասերը` լեռնամարգագետնային հողերով: Բուսատեսակների  մեջ  գերակշռում են  լեռնատափաստանային , ենթալպյան և  ալպյան բուսատեսակները: Վերջիններս հատկապես տարածված են Գեղամա, Վարդենիսի ու մյուս  լեռնաշղթաների լեռնալանջային , բարձր լեռնային մասերում, որոնք էլ  հանդիսանում են  ամառային արոտավայրեր  ու խոտհարքներ: Շատ քիչ է անտառային  բուսականությունը, կաղնու , գիհու և որոշ այլ ծառատեսակների նոսր, թփուտային պուրակներ կան հյուսիս-արևելյան  լեռնալանջերին, իսկ լճի մակարդակի իջեցման  հետևանքով առաջացած  տարածքներում  աճեցվել են արհեստական  անտառաշերտեր: Այստեղ զգալի տարածքներ  են զբաղեցնում  փշարմավի պուրակները:

Կենդանական աշխարհը

Կենդանական աշխարհը հարուստ չէ, լճի մակարդակի  իջեցման  հետևանքով խիստ կրճատվել  է  թռչունների   ու ձկների  տեսակները: Բնական  մյուս տեսակի  ռեսուրսներից , մարզը  հանրահայտ է ոսկու պաշարներով /Սոտքի հանքավայր/: Սոտքի ոսկու հանքավայրի առանձին  հանքախորշերում պահպանված  նշանով ոսկի  արդյունահավել  է հազարամյակներ առաջ:   Ապացուցված է, որ Լճաշենի դամբարաններից գտնված ոսկյա իրերը /այդ թվում արձանիկը/ պատրաստված են Սոտքի  հանքավայրի ոսկուց: Կան  քրոմի ու հրակայուն  ապարների զգալի պաշարներ Շորժայի  հանգույցում, տուֆի ու հրաբխային խարամի պաշարներ` Վարդենիսի տարածաշրջանում, պեռլիտի պաշարներ` Մարտունու տարածաշրջանում, բազալտի պաշարներ կան համարյա ամենուրեք: Հանքային ջրի պաշարներ կան Գավառի  և Մարտունու  տարածաշրջաններում: Մարզի տարածքում պահպանվել  են բազմաթիվ  միջնադարյան  ճարտարապետական   հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են  բնական հուշարձանները` խառնարանային լճերը, խարամային կոները, ընդարձակ ՙքարային ծովերը՚: Մեծ հետաքրքրություն  են ներկայացնում Սևանա  լճից ազատված  տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները: Մարզի տարածքում  է գտնվում «Սևան Ազգային պարկը» /կազմավորվել է 1978թ.-ին/: Այն զբաղեցնում  է Սևանի  միջլեռնային  գոգավորության հատակը կազմող Սևանա լճի և դրա հատակի ազատված տարածքները: Մակերեսը կազմում  է 150.1 հազար հա, որից 24.9 հազ. հա առափնյա ցամաքային  տարածքներ են: Այն շրջափակված է Արեգունու, Գեղամա, Վարդենիսի, Փամբակի և Սևանի լեռնաշղթաների լանջերով:  Այստեղ պահպանվել են բույսերի 1600 և կենդանիների 330 տարատեսակներ:

March 15

Լոռու մարզի մասին

Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով: Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը: Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա: Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ ռելիեֆ և տարածքի մոտ 80% զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը (154 կմ երկարությամբ, 2-րդը հանրապետությունում)՝ իր Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Հարուստ է հանքային աղբյուրներով: Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից 1800 մետր բարձրության վրա։

Աշխարհագրություն

Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայաստանի տարածքի 12.7 %-ը)։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թվականի մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։ Լոռու մարզում ծովի մակերևույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ): Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը:

Կլիմա

Լոռու մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Լոռու և Տավուշի մարզերը համարվում են ՀՀ ամենախոնավ մարզերը: Միջին և բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, բնորոշ են տևական, ցուրտ ձմեռները: Յուրաքանչյուր տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարևադարձային է. բնորոշ են չափավոր շոգ և չորային ամառները, մեղմ ձմեռները: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։

Լոռու մարզի բնական հուշարձաններ

• Լոռու ձոր – Դեբեդի կիրճում

• «Բոլոր քար» – Վանաձորում

• «Մայորի ձոր» – Ստեփանավանում

• «Մայորի քարափ» – Դսեղ գյուղի մոտ

• «Տզրուկի ջրվեժ» – Աթան գյուղի մոտ

• «Ալմաստի լիճ» – Ագարակ գյուղի մոտ

• Թռչկանի ջրվեժ – Չիչկան գետի մոտ

• Դսեղի լճերը • Գայլաձորի կիրճը

• Ձորագետի, Փամբակի, Վանաձորի հովիտները և այլն։

Բնակչություն

Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է: Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։

Մարզկենտրոն Վանաձոր

Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Բնակչությունը 82 800 մարդ (2015 թվական)։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։ Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այնուհետև Վանաձոր) առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), որով նախատեսում էր քաղաքի տարածքն ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում։ Մինչև 1935 թվականը կոչվել է Ղարաքիլիսա։ 1935 թվականի հունվարինՀայկական ԽՍՀ Կենտգործոկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Սերգեյ Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով Ղարաքիլիսա քաղաքը վերանվանել Կիրովական։ 1939 թվականին գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր)։ 1949 թվականին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ՝ Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան)։ 1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։ Անսամբլային կառուցապատման ուշագրավ նմուշներ են Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցը, Շահումյանի հրապարակը՝ իր արհեստական լճերով, և քաղաքային կենտրոնական այգին։ 19-րդ դարում քաղաքում եղել է երկու եկեղեցի՝ կառուցված 1831 թվականին (1828 թվականի երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում) և 1895 թվականին (ռուսական եկեղեցին)։

Լոռու մարզ- պատասխանել հարցերին 

February 24, 2021

1. Նկարագրեք Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։ Լոռու մարզում ծովի մակերևույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ): Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը։

3. Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները

Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։ Հայտնի են Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը, Ախթալայի եկեղեցին և ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։ Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։ Մարզը ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող։ Լոռու տարածքը հարուստ է նաև հանքային ջրերի ելքերով, որոնք կարևոր տնտեսական նշանակություն ունեն: Լոռու մարզն առանձնանում է ջրագրական խիտ ցանցով, որը պայմանավորված է տարածքի երկրաբանական և ջրաերկրաբանական կառուցվածքով, ռելիեֆի առանձնահատկություն­նե­րով, մթնոլորտային առատ տեղումներով:

4. Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը

Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է: Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։

5. Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը

Մարզի համընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 32246.3 միլիոն դրամ, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 55.4 միլիարդ դրամ (2004)։ Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։ Մարզը ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող։ Լոռու տարածքը հարուստ է նաև հանքային ջրերի ելքերով, որոնք կարևոր տնտեսական նշանակություն ունեն: Այստեղ հանքային աղբյուրների առատությունը բացատրվում է ինչպես ռելիեֆի խիստ մասնատվածությամբ և էրոզիայի բազիսի խորությամբ, այնպես էլ հանքային ջրերի արտաբխման (բեռնաթափման) հարմար ուղիների առկայությամբ: Վանաձորի հանքային աղբյուրները դուրս են գալիս քաղաքի շրջակայքում:

6. Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը

 Սրանց հիման վրա՝ Լոռու մարզում են գտնվում հետևյալ բարձրագույն ուսումնական հաստատությունները՝

Վանաձորի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ։ Լոռու մարզում գործում են 19 մարզադպրոց, մի շարք մարզական ակումբներ, ընկերություններ, հասարակական կազմակերպություններ: Տարբեր մարզական թիմերում և խմբակներում ընդգրկված են մոտ 7000 երեխա: Լոռու մարզը թե հանրապետական և թե միջազգային ասպարեզներում միշտ աչքի է ընկել իր մարզական հաջողություններով: 2016 թվականին Վանաձորում բացվեց ֆուտբոլի ակադեմիա։

ՀՀ դիրքորոշումը Անդրկոնֆեդերացիայի ստեղծման հարցում՝ վերլուծություն 

February 18, 2021

1919 թվականից՝ առաջ էլ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն էր Հայաստանը թուլացնել բնաջնջել և Հայաստանի տարաձքները գրավելով երկու տերությունների տարածքները կապել՝ միացնել միմյանց։ 1919թ․ հուլիսի 10-ից օգոստոսի 6-ը Էրզրումի համաժողովը երբ տեղի ունեցավ, այնտեղ որոշվոց, որ Հայաստանին ոչ՛ մի տարածք չեն զիջելու և, քանի որ Ադրբեջանը, Քեմալական Թուրքիան, Վրաստանը միմյանց զիջում էին նպատակ էին դրել ռազմական ճանապարհով լուծել տարածքային խնդիրները Հայաստանի հետ։ Անգլիական բանակի հեռանալուց հետո, արդեն բարենպաստ իրավիճակ էր ստեղծվել այդ քայլերը իրականացնելու համար, և Թուրքիան դաշինք էր կնքել Ռուսաստանի բանակի ինչպես նաև Հայաստանի դեմ։ Այս պարագայում նրանց դերն ու ուժը շատ մեծ էր, քանի որ երեք տերություն աջակցում էին միմյանց։ Այստեղ հանգամանքները փոխվում են՝ նրանով, որ Ռուսաստանը օգնության կարիք ուներ, քանի որ կռիվ էր մղում միջազգային իմպերիալիզմի դեմ և նրան օգնելու համար Մուստաֆա Քեմալը պահանջում էր, որ օգնի իրեն Հայաստանի հարցով, եթե Ռուսաստանը չանցներ Քեմալի կողմը նրա գլխավորած Միլլի շարժումը հաջողության չէր հասնի։ Քեմալը մտածել էր, որ եթե Ռուսաստանին ներկայացնի, որ իր Միլլի շարժումը ուղղված է միջազգային իմպերիալիզմի դեմ , կարող է դրանով դաշինք կնքել նրա հետ և իրականացնել իր գաղտնի համայնավարական կարգերի հաստատման նպատակը։ Այս պարագայում Հայաստանի իրավիճակը ավելի էր բարդանում՝ նրանով, որ Ռուսաստանն ու Թուրքիան դաշինք էին կնքել միմյանց հետ, որը ուղղված էր Հայաստանի դեմ, մյուս կողմից էլ Վրաստանն ու Ադրբեջանը, որ նույնպես Հայաստանի դեմ էին ուղղված։ Հայաստանի դիվանագիտական քայլի դիմելով ցանկանում էր դաշինք կնքել Վրաստանի հետ, բայց դրա մասին տեղեկանալով սեպտեմբերին ստորագրվեց վրաց-ադրբեջանական գաղտնի դաշինքը։ Սա տարբերվում էր նախորդից իր՝ ռազմատենչ և հարձակողական բնույթով։ Բագվում և Բաթումում տեղի են ունեցել բանակցություններ Վրաստանի, Ադրբեջանի, բոլշևիկների և Թուրքիայի ներկայացուցիչների միջև։ Նրանց դաշինքը հիմնականում ուղղված էր Կամավորական բանակի և Հայաստանի դեմ, հայտարարված պայմանները շատ-շատ էին, որոնցից էին՝ Հայաստանին համարել թշնամի, ռուսներին թույլ չտալ մտնել Անդրկովկաս, Վրաստանը պարտավորվում է շրջափակել Հայաստանին ամեն կողմից Ադրբեջանի պատերազմների ժամանակ և նմանատիպ այլ որոշումներ ընդունվեցին որոնք բարդացնում էին Հայաստանի իրավիճակը։ Չնայած այս ռազմաքաղաքական պայմաններում, միակ կարևոր բանն այն էր, որ գեներալ Դենիկինը ձգտում էր խնդիրն լուծել դիվանագիտական ճանապարհով։ Ադրբեջանական զորքերը գեներալ Ալի Աղայի հրամանատարությամբ երեք ուղղություններով( Շուշի, Ջեբրաիլ, Նախիջևան) հարձակում է սկսում Զանգեզուրի վրա և գրավել Խոզնավար և Բայանդուր գյուղերը։ Ադրբեջանը ուներ մեկ նպատակ գրավել Նախիջևանը և սահմանակից դառնալ Թուրքիայի հետ։ Այս նպատակը մինջև օրս մնում է Ադրբեջանի որոշումների շրջանակներում և մինջև օրս էլ պայքարում է դրա համար։ Չնայած Հայաստանը գտնվում էր ծանր պայմաններում կարողացավ Զանգեզուրի համար մղվող մարտերում հետ շպրտել հակառակորդին։ Անդրկովկասյան կոնֆեդերացին նվրացիների ու ադրբեջանցիների պատկերացմամբ պետք է միայն ուղղված լինի Ռուսաստանի դեմ այսինքն՝ <<Թուրքի հետ ռուսի դեմ>>։ Կոնֆեդերացիայի մասին հիշում էին միայն այն ժամանակ, երբ հյուսիսից վտանգ էր սպառնում նրանց։ Վրացիները Ժորդանիայի գլխավորությամբ նախորոք համաձայնվելով Գերմանիայի հետ լքեցին համակովկասյան դիրքերը։ Ամենադաժան պահը եղավ այն, որ Վեհիբ փաշան սրով գծում է այն տարածքները՝ սահմանագծերը որոնք պահանջում էին ադրբեջանցիները, ողորմածաբար հայերին թողնելով Երևանը։ Սրանց հիման վրա ադրբեջանական կողմերը ոչ մի փոփոխություններ չէին սահմանել իրենց ծրագրերում, որի արդյունքում էլ գործիչները ուզում էին կոնֆեդերացիա ստեղծել։ Իսկ Հայաստանը երբեք չգնաց այդ քայլին, քանի որ երբեք չէր վստահում դրա անկեղծությանը։ 1920 թվականին փոխվում է քաղաքական իրադրությունը։ Ռուսական կամավորական բանակը պարտություն կրեց քաղաքացիական պատերազմում բոլշևիկների դեմ։ Որոշ ժամանակ անց խորհրդային բանակը գրավել էր Ռոստովը, իսկ մարտի վերջում Դաղստանը և Հյուսիսային Կովկասը։

Դենիկինի պարտության հետևանքով Անդրկովկասյան կոնֆեդերացիայի գաղափարը կորցնում էր իր նշանակությունը, սակայն Ադրբեջանի և Վրաստանի դիվանագիտությունը փորձում էր Հայաստանին դարցյալ ներքաշել կոնֆեդերացիայի մեջ՝ այս անգամ առաջարկելով միասնական ռազմական ճակատ ստեղծել Խորհրդային Ռուսաստանի դեմ, որին Հայաստանը հենց սկզբից էլ դեմ է եղել։ Հայաստանի գլխավոր վտանգը համարվում էր Հարավը քան Հյուսիսը և Հայաստանը հորդորում էր իրենց ազատել այդ վտանգից, այդ ժամանակ նրանց հետ համաձայնության կգաին։ 1920 թվականի ապրիլին Թիֆլիսում հրավիրված Անդրկովկասյան երեք հանրապետությունների վեհաժողովի կոնֆեդերացիայի քննարկումը այդպես էլ ավարտ չունեցավ Ադրբեջանի խորհրդայնացման պատճառով։ Այսպիսով թշնամիների քաղաքական, ռազմական քայերը անհրաժեշտ էր բացահայտել, որը միայնակ առանց դաշնակիցների հնարավոր չէր և նրանց զավթողական գործողությունները կանխելու համար դաշնակից դարձավ Ռուսաստանի հարավի Կամավորական բանակը։ Միևնույնն է չկարողացան Կամավորական բանակի դեմ ռազմաքաղաքական դաշինք ստեղծել և Հայաստանին էլ ներքաշել։ Այսպիսով պատերազմական, ռազմական, քաղաքական իրադրությունները շատ եղան, սական ապարդյուն, քանի որ հաջողություն չունեցան։

March 3

հարցեր

1.Նկարագրել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները՝ Հայաստան տեղանունն ունի մի շարք բնորոշումներ: Հայկական լեռնաշխարհի (պատմական Հայաստանի) տարբեր մասերում, տարբեր ժամանակահատվածներում ձևավորված թագավորությունները կոչվել են Հայաստան (օրինակ՝ Մեծ Հայքի, Բագրատունյաց և Կիլիկիայի Հայկական թագավորությունները)։ Հայկական լեռնաշխարհի առանձին հատվածներ շարունակել են Հայաստան կոչվել նույնիսկ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը զրկված է եղել անկախ պետականությունից։

2.Բնութագրել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները։Հայաստան տեղանունն ունի մի շարք բնորոշումներ: Հայկական լեռնաշխարհի ( տարբեր մասերում, տարբեր ժամանակահատվածներում ձևավորված թագավորությունները կոչվել են Հայաստան (օրինակ՝ Մեծ Հայքի, Բագրատունյաց և Կիլիկիայի Հայկական թագավորությունները)։ Հայկական լեռնաշխարհի առանձին հատվածներ շարունակել են Հայաստան կոչվել նույնիսկ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը զրկված է եղել անկախ պետականությունից։Ներկայումս ևս Հայաստան անվանումն ունի մի քանի բացատրություն: Առաջին դեպքում Հայաստան (ՀՀ) անվանումը վերաբերում է պատմական Հայաստանի այն հատվածին, որտեղ վերականգնվել է հայոց պետականությունը և ճանաչված է միջազգայնորեն։ Երկրորդ դեպքում Հայաստան անվանումն օգտագործվում է որպես Հայաստանի Հանրապետության և փաստորեն գոյություն ունեցող Արցախի Հանրապետության միասնական անվանում ։ Երրորդ դեպքում Հայաստան ասելիս հասկանում ենք Պատմական Հայաստան։ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում և մասամբ հյուսիսում Մեծ Կովկասյան լեռնաշղթան է, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում և մասամբ, հյուսիսում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները

3.Բնութագրել Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը։Արագածոտնը ՀՀ-ի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին:Այն կազմավորվել է Աշտարակի. Ապարանի, Թալինի և Արագածի նախկին վարչական շրջանների միավորումից: Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից:Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Արագած լեռնագագաթի միջև: Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքն արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը:Արագածոտնի մարզը հյուսիսից հարավ ձգվում է 50, իսկ արևմուտքից արևելք՝ 75 կմ: Արագածոտնի տարածքով անցնում են համապետական նշանակության 3 ավտոճանապարհներ՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ և Երևան-Արմավիր-Քարակերտ-Գյումրի:Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին, բայց միայն ծայր արևմտյան հատվածով, ուստի մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում: Մարզն օգտվում է Երևանի և Մասիսի երկաթուղային կայարաններից, որոնք նրա սահմաններից դուրս են գտնվում:

5.Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքը, բնական պայմանները ռեսուրսները։Լոռու մարզը տարածքի մեծությամբ հանրապետությունում երրորդն է, իսկ բնակչության թվով՝ հինգերորդը:Մարզը կազմավորվել է Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի և Տաշիրի վարչական նախկին շրջանների միավորումից: Մարզը արևելքում սահմանակցում է Տավուշի մարզին, հարավում՝ Կոտայքի ու Արագածոտնի մարզերին, արևմուտքում՝ Շիրակի մարզին, իսկ հյուսիսում ունի պետական սահման Վրաստանի հետ:Լոռին ունի աշխարհագրական համեմատաբար նպաստավոր դիրք: Տարածքի կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին: Դրա միջոցով հյուսիսային ուղղթյամբ մարզը ելք ունի դեպի Վրաստան և նրա սևծովյան նավահանգիստները, իսկ արևմտյան ուղղթյամբ՝ Գյումրու միջոցով դեպի Թուրքիա, ինչպես նաև դեպի մայրաքաղաք Երևան:Բացի այդ, մարզը բարեկարգ ավտոճանապարհներով կապվում է հարևան մարզերի ու Վրաստանի հետ: Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է Պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան մասը: Այստեղ 10-11րդ դարերում գոյություն է ունեցել հայկական անկախ պետութույուն՝ Լոռու (Տաշիր-Ձորագետի) թագավորությունը: Մարզի մի մասը եղել է նաև Զաքարյանների տոհմական կալվածքը: Ռուսաստանի կազմում մարզի ներկայիս տարածքը բաժանված էր Երևանի և Թիֆլիսի նահանգների միջև:

February 23

ՀՀ տարածքային փոփոխությունները 1918-2021թթ

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Բրիտանական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայ-Թուրքական պատերազմի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով։

  • 1920 թ. սեպտեմբերի 23-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ ՀՀ վրա հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսն էր, որն ուներ 30 հազար զինվոր։ 1920թ. հոկտեմբերի 14-ին Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց Հայաստանը խորհրդայնացնելու մասին։ 1920 թ. հոկտեմբերի 30-ին թշնամին գրավեց Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց։ Երեք օր անընդմեջ թուրքերը Կարսում զբաղված էին իրենց հատուկ վայրագություններով, որոնց զոհ գնացին մոտ 6000 հայեր։ 1920 թ. նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր էին ՀՀ համար։ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ–ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով հաստատվեց Հայաստանի արևմտյան սահմանը՝ Թուրքիայի հետ։ Հայաստանը ստանում էր Արևմտյան Հայաստանի՝ Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների զգալի մասը՝ որոշ տեղեկություններով՝ 90.000 կմ², այլ տեղեկություններով մինչև 103.599 կմ² մակերեսով։

Ալեքսանդրապոլի պայմանագիր- 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920թ. հայ-թուրքական պատերազմում  հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը ։

Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալույի գավառը , իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքին, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացիրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին՝ ներքին և արտաքին վտանգի դեպքում ըստ հայկական կառավարության դիմումի։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։ Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի տարածքով անցնող երկաթուղիներն ու հաղորդակցության ճանապարհները, ռազմական միջոցառումներ իրականացնել երկրի ներսում։ Առկա էին այլ՝ Հայաստանի համար ոչ բարենպաստ դրույթներ։ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ գրեթե միաժամանակ պայմանագրի կնքման հետ, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով:

1991թ-ին Հայաստանն անկախացավ գրեթե 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Այսպես, Խորհրդային Հայաստանի գոյության յոթ տասնամյակների ընթացքում տարածքային կորուստներ և ձեռքբերումներ չունեցանք (բացառությամբ հայ-ադրբեջանական տարածքային փոքր փոխանակությունների, որոնք, ավելի հաճախ, ի վնաս մեզ էին), բայց այդ նույն ժամանակահատվածում ունեցանք բնակչության քառապատկում:Հենց այդ հայահավաքն էր նաև, որի շնորհիվ մենք կարողացանք ունենալ ազատագրական պայքար Արցախում:

1988թ-ի Արցախյան շարժումը երեք տարի անց վերաճեց պատերազմի: Զինված հակամարտության տարիների ընթացքում տեղի ունեցան ստատուս-քվոյի բազմաթիվ փոփոխություններ՝ ի վնաս և հօգուտ հայերի: Այս ժամանակ Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից՝ զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին։ 1994թ-ի մայիսին հաստատվեց անժամկետ զինադադար, և հայկական բանակը կանգնեց 42 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա:

Սակայն փոփոխություն տեղի ունեցավ 2016թ-ի ապրիլին, երբ ադրբեջանական բանակը կարողացավ գրավել երկու հողաշերտ Արցախի հարավ-արևելքում և հյուսիս-արևելքում՝ մոտ 800 հեկտար:

September 22

Ինչպես կորոնավիրուսը փոխեց Հայաստանը

Նախագիծ

Նպատակն է բացահայտել սովորողների վերաբերմունքը կորոնովիրուսի նկատմամբ՝ աշխարհագրական ընկալմամբ։

Ընթացքը․

  1. Պարզել սովորողների տեղեկացվածության մակարդակը կորոնավիրուսի վերաբերյալ։
  2. Պարզել արդյոք կա դրական ազդեցություն իրենց առօրյա գործունեության մեջ։
  3. Քննարկել Հայաստանում ունեցած իրենց ճամփորդությունները և ծանոթանալ իրենց տպավորություններին։

Արդյունքը- երկարատև դադարից հետո ֆիզիկական միջավայրում հնարավորություն ունեցանք քննարկել արդի ժամանակահատվածում առկա գերխնդիրը՝ ոչ միայն բացասական այլև դրական տեսանկյունից։