June 13

Եռօրյա արշավ դեպի ՇՈՐԺԱ

Հայրենագիտական ճանաչողական ճամփորդություն Շորժայում

Օրը՝ հունիսի 25-27

Մասնակիցներ՝ սովորողներ, ուսուցիչներ

Համակարգող՝ Ագապի Օհանյան

Պատասխանատուներ ՝Ագապի Օհանյան, Մարիամ Մխիթարյան, Տիգրան Զոհրաբյան

Մեկնում՝ժամը 9։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Երթուղի.

Մեկնում՝

Վերադարձ՝

Նպատակ՝ Ուսումնաճանաչողական քայլք գյուղ Շորժայում

Ծանոթություն տեղանքին, մշակույթին

Ռաֆթինգի թիավարություն

Ծանոթությունը ընտանիքի անդամների հետ

Լող Սևանում

Բնակության վայր ՝ Իմ ընտանիքի ամառանոց

Անհրաժեշտ պարագաներ՝

Քնապարկ

Ուսապարկ

Հարմարավետ, տաք հագուստ(փոխնորդ)

Լողազգեստ

Ամուր կոշիկներ

Հիգիենայի պարագաներ

Անձրևանոց

Առաջին օրվա համար բրդուճ

Առաջին օգնության արկղիկը ՝ Քոլեջն է տրամադրում

Մասնակիցներ ՝

  1. Ագապի Օհանյան 2-րդ կուրսի սովորող
  2. Անուշ Հարությունյան 2-րդ կուրսի սովորող
  3. Հրաչուհի Մանվելյան 2-րդ կուրսի սովորող
  4. Էլեն Աբրահամյան 2-րդ կուրսի սովորող
  5. Քնար Հարությունյան 3-րդ կուրսի սովորող
  6. Մարիամ Շախվերդյան 3-րդ կուրսի սովորող
  7. Աիդա Պոչիկյան 3-րդ կուրսի սովորող
  8. Էլեն Աբրահամյան 3-րդ կուրսի սովորող
  9. Անգելինա Դադյան 3-րդ կուրսի սովորող

ԿԱՆԳԱՌՆԵՐ

Օր առաջին ՝

09։00 Մեկնարկ Սբ. Երրորդություն եկեղեցու բակից

12։00 Ժամանում

Տեղավորում, իրերի դասավորում ամառանոցում

13։00 Ճաշ

18։00-20։00 Քայլք գյուղով, Սևանի ափերով

20։ 00 Ընթրիք խարույկի շուրջ

21։00 Խաղեր, Օրվա ամփոփում

Հիգիենայի ժամ

23։00 Քուն

Օր երկրորդ ՝

7։00 Վեր կաց

8։00 Նախաճաշ

9։00 Շրջել սարերով, ծանոթանալ եզակի հանդիպող բույսերի հետ

Ռաֆթինգ

13։00 Ճաշ

14։00 Հանգիստ,ինտելեկտուալ խաղե

15։00-17։00 Լող

19։00 Ընթրիք

20։00-22։00 Քայլք գյուղով

23։00 Քուն

Օր երրորդ ՝

8։00 Վեր կաց

9։00 Նախաճաշ

Այցելություն <<Աշտարակ կաթ>> ընկերության գործարան

Յուրաքանչյուր անձ վճարում է 8000 դրամ

Վճարող կողմ՝ ծնողական համայնք և կրթահամալիրի մասնակի երթուղու գումար(40 000 դրամ)

June 9

Առաջադրանքներ

.Կապակցություն ստեղծեք՝ փակագծերում տրված բառերը եզակի կամ հոգնակի թվով դնելով։ 

Ազգը հպարտանում է։

Մերոնք սիրում են։

Զորքը կռվում է։

Մտավորականությունը աջակցում է։

Վարդանանքը մարտընչում է։

Դեղորայքը ստացվում է։

Ավագանին ժամանում է։

Պապոնքը ապրում են։

Համայնքը մասնակցում է։

Նախիրը բարձրանում է։

Ժողովուրդը դիմանում է։

Աշակերտությունը որոշում է։

Կազմել հետևյալ բառերի սեռական հոլովը։

Կատու-կատվի

Լուսինե- Լուսինեի

Վերարկու- վերարկուի

Ափսե- ափսեի

Երեկո- երեկոյի

Մարո- Մարոյի

Այցելու- այցելուի

Առու- առվի

Կարո- Կարոյի

Ձու- ձվի

Սաքո- Սաքոյի

Ժողովածու- ժողովածուի

Աննա- Աննայի

Լու- լվի

Կոմիտե- կոմիտեի

Սարո- Սարոյի

Մեղու- մեղվի

Կարինե- Կարինեի

Տղա- տղայի

Այգի- այգի

.Հետևյալ դերբայական կապակցություններով նախադասություններ կազմել։

Դարպասից դուրս գալով, առվի ջուրը կապելիս, նրա հետևից հասնելու, ամբողջովին գունատված և այլայլված, մանուշակի վրա նստած։ 

Դարպասից դուրս գալով՝ նա հանկարծ հիշեց, որ երեխաների համար մոռսցել էր ճաշը տաքացնել։

Շատ հիշողություններ էին առվի ջուրը կապելիս գալիս նրա մտքին։

Նա շտապեց՝ նրա հետևից հասնելու, քանի որ պայուսակը թողել էր իրենց տանը։

Նա խոսում էր իր ընկերոջ հետ՝ ամբողջովին գունատված և այլայլված։

Մատնաչափիկը, մանուշակի վրա նստած, սպասում էր իր սիրեցյալին։

Պատումը շարունակելով՝ հեքիաթ հորինել։

Հնում ուռենին գեղանազ մի աղջիկ է եղել, իսկ բարդին՝ սիգաճեմ պատանի։ Նրանք սիրել են իրար։ Բայց մի իշխանավոր որոշել էր բարդուց խլել ուռենուն։ Իրականում իշխանավորի համար մեկ էր ուրիշի զգացմունքները, նրա համար միայն ինքն էր կարևոր։ Ճիշտ է, իշխանավորը հավանել էր ուռենուն, բայց դա պատճառ չէր հանդիսանում, որպեսզի թողնի, որ նա երջանիկ լինի։ Նա ունեվոր էր, այդ իսկ պատճառով  կարծում էր, որ ուռենին էլ այդ հարստության մեջ ավելի երջանիկ կլինի։ Բայց դա ընդհանրապես այդպես չէր։

Ճիշտ է, ուռենին գիտեր, որ իշխանավորը զգացմունքներ ունի նրա հանդեպ, բայց երբեք չէր կարող պատկերացնել, որ նա պատրաստ է ամեն ստոր քայլին իրեն և բարդուն բաժանելու համար։ Իշխանավորը չէր ցանկանում, որպեսզի ուռենու աչքից ընկնի, այդ իսկ պատճառով նա այնպես էր ուզում անել, որ բարդին ընկնի ուռենու աչքից։ Սկսում է սուտ լուրեր տարածել անտառի սկյուռիկների, ծիտիկների և նապաստակների օգնությամբ։

June 9

Առաջադրանքներ

Պատումը ամբողջացնել

Թեև անտառներից վաղուց եմ հեռացել, բայց միտքս շարունակ այնտեղ է՝ ծառերի կանչ, ազատ թագավորության մեջ։ Այլևս չեմ դիմանում։ Շատ մտորումներից հետո վերջապես որոշեցի, որ անպայման պետք է վերադառնալ և վերհիշել ամեն բան։ Արդեն ընտանիք էի կազմել՝ կին, երեխա, դա այդքան էլ հեշտ չէր լինի կազմակերպելը։ Որոշեցի որ ամառային մի գեղեցիկ օր ընտանիքով կայցելենք և մեր հանգիստը կանցկացնենք անտառում։

.Ոսկի, դառն, կարմիր, գորշ բառերը գործածել ծնախադասությունների մեջ փոխաբերական իմաստներով։

Սկեսուրը հավանում էր հարսին, ասում էր. ոսկի ձեռքեր ունի, ամեն ինչ գալիս է ձեռքից, լավ է ստացվում։

Նրա աչքերում կարող էիր նկատել կյանքի դառը հիշողությունները, այդ ամենը, ինչի միջով նա անցել էր, չէին մոռացվում, միշտ հիշվում և հանգիստ չէին տալիս նրան։

Արտասահմանի գորշ աղջիկներին տեսնելով, նա սկսեց ավելի գնահատել նաիրյան աղջիկներին։

June 9

Առաջադրանքներ

Կազմել նախադասություններ հետևյալ դարձվածքներով 

Հոգին ծախել, հոգին ազատել, հոգին հանել, հոգին դուր գալ։

Ինչքան մարդ կորող է ստոր և շահամոլ լինել, որ կարողացել է հոգին ծախել և դավաճանել հայրենիքին։

Երբ ես վերջնականապես կվերջացնեմ այդ աշխատանքը, այդ ժամանակ էլ հոգիս կազատվի։ 

Վա՜յ, այ տղա, ի՞նչ չար ես, հոգիս հանեցիր։

Մեղվի պես, օր ու գիշեր հոգին դուրս գալով աշխատում էր։

June 9

Մարդ- բնություն փոխհարաբերությունը

Մինչև այժմ աստղագետներին հայտնի Տիեզերքում միլիարդավոր տիեզերական մարմինների շարքում միակը, որի վրա գոյություն ունի կյանք դա Երկրագունդն է։Առաջացել են բազմաթիվ բուսական և կենդանական օրգանիզմներ միլիոնավոր տարիների էլոլյուցիոն զարգացման շնորհիվ, նաև վերջապես առաջացել է բանական մարդը։ ՈՒնենալով մտածողություն, դատողություն՝ մարդը տարբերվում է կենսոլորտի մյուս բոլոր օրգանիզմներից։ Եթե մյուսները բավարարվում են բնության տված բարիքներով, ապա մարդը ոչ, նա իր ստեղծած գիտությունների համակարգով բնությունից քամում է առավելագույնը։ Այդ գործընթացով նաև շատ հաճախ խախտում է բնության հավասարակշռությունը, փոխելով այդ միջավայրը իրեն ավելի հարմար և ձեռնտու ուղղությամբ։ Շատ դեպքերում մարդը ներգործելով բնության վրա՝ ավերելով այն դարձրել է անպտուղ ու իր համար ոչ պիտանի։

Սակայն, բնությունն ունի ինքնակարգավորվող և ինքնավերականգնվող մի հիանալի ունակություն։ Եղել են բնության կանոնավոր զարգացման խախտումներ, որը բնությունը ժամանակին կարգավորել է և վերականգնել խախտվածը։ Ցավոք այդ վերականգնման գործընթացը և ունակությունները անսահման չեն։ Երբեմն մարդու տված վնասը այնքան մեծ է լինում, որ ինքնավերականգնումը անհնար է դառնում բնության համար, և բնությունը պատժում է մարդուն։

20րդ դարի սկզբին Երկրագնդի բնակչության թիվը եղել է 1.5մլրդ, իսկ նույն դարի վերջին հատեց 6մլրդի սահմանը։ Մարդ- բնություն հասկացությունը առաջացավ այն ժամանակ, երբ բոլորը սկսեցին ձգտել բարեկեցիկ կյանք վարել, հարստանալ, իսկ դա իհարկե կարելի է վերցնել բնությունից։

Այժմ մարդ-բնություն հասկացությունը այնքան է սրվել, որ երկու հակադիր միտում է ձևավորվել՝

1. Պահպանել բնությունը, նրա կենսաբազմազանությունը

2. Վերափոխել բնությունը մարդու համար հարմար տարբերակով։

Ստացվում է, որ բնության պահպանումը անհամատեղելի է մարդկային հասարակության զարգացման, տեխնոլոգիայի առաջընթացի հետ, քանի որ մարդկային հասարակությունը մտադիր է հարատևել և առաջադիմել, ապա բնությունից պետք է վերցնել իրեն անհրաժեշտ բոլոր պարագաները, ուստի պետք է արմատապես վերափոխել բնությունը։ Միևնույն ժամանակ անհայտ է, որ բնության անպլանային վերափոխումը տանում է դեպի կործանման։

Ներկայումս ամենավտանգավոր երևույթը համամոլորակային բնույթի ջերմոցային էֆեկտի ազդեցությունն է։ Աշխարհում տարեկան արտադրվում է 15մլրդ տ վառելանյութ, որից մթնոլորտ են արտանետվում ածխաթթու և այլ ջերմոցային գազեր։ Դրանց ազդեցությամբ բարձրանում է երկրի մակերևույթի և նրան շփվող օդի տարեկան միջին ջերմաստիճանը։ Այս պարագայում ուժեղանում է սառցադաշտերի հալքը՝ օվկիանոսի մակարդակը կբարձրանա 65մ-ով։Բոլորը գիտակցում են, որ վառելանյութի օգտագործումը կործանարար է, թվում է թե դրանից փրկություն չկա։ Մարդը պետք է գտնի վառելիքի այլընտրանքային տարբերակ և կգտնի։

Անհրաժեշտ է նաև սահմանափակել բնակչության աճը։ Երկրի վրա ունենալ այնքան բնակչություն, որքան արտադրվում են սննդամթերք։

Օր. Հիմնականում բնակչության բուռն աճ նկատվում են հետամնաց երկրներում։ Ուրեմն այդ երկրները պետք է զարգանան այն աստիճան, որ հասնեն զարգացած երկրների մակարդակին, այդ դեպքում բնակչության աճը կնորմալանա։

Մարդ- բնություն հասկացությունը լուծելի է, և 21րդ դարում այն պետք է զգալիորեն մեղմանա։

June 9

Եռօրյա արշավ դեպի Շորժա

Արկածային ճամփորդություն դեպի Շորժա։

Օրը՝ հունիսի

Մասնակիցներ՝ սովողներ, ուսուցիչներ

Համակարգող՝ Ագապի Օհանյան

Պատասխանատուներ՝Ագապի Օհանյան,Մարիամ Մխիթարյան

Մեկնումը՝ ժամը 9։00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձը ՝ մինչև 20։00 Սուրբ Երրորդություն եկեղեցի

Նպատակը ՝

Մեկնման Երթուղին ՝ Երևան-Չարենցավան-Հրազդան-Սևան-Ծովագյուղ-Շորժա.