September 17

My biography

My name is Agapi, I am 15 years old, I live in the Gegharkunik region in the village of Shorzha. In order to study, I moved to Yerevan and live here. I like English, when I found out that I could learn it in these college, I immediately decided that I would study here. Let me tell you a little about myself, I like to sing, dance, eat at night, watch movies, why not do evil, this fact is very strange for everyone, but I dream of keeping a shark, a crocodile, a snake, of course to live separately to keep am. I am a hot-tempered person, but at the same time tolerant and forgiving of everything, if I do not forgive someone, I will live my whole life suffering, ել yes, one thing, I am terribly cruel. So much for me.

June 13

Եռօրյա արշավ դեպի ՇՈՐԺԱ

Հայրենագիտական ճանաչողական ճամփորդություն Շորժայում

Օրը՝ հունիսի 25-27

Մասնակիցներ՝ սովորողներ, ուսուցիչներ

Համակարգող՝ Ագապի Օհանյան

Պատասխանատուներ ՝Ագապի Օհանյան, Մարիամ Մխիթարյան, Տիգրան Զոհրաբյան

Մեկնում՝ժամը 9։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Երթուղի.

Մեկնում՝

Վերադարձ՝

Նպատակ՝ Ուսումնաճանաչողական քայլք գյուղ Շորժայում

Ծանոթություն տեղանքին, մշակույթին

Ռաֆթինգի թիավարություն

Ծանոթությունը ընտանիքի անդամների հետ

Լող Սևանում

Բնակության վայր ՝ Իմ ընտանիքի ամառանոց

Անհրաժեշտ պարագաներ՝

Քնապարկ

Ուսապարկ

Հարմարավետ, տաք հագուստ(փոխնորդ)

Լողազգեստ

Ամուր կոշիկներ

Հիգիենայի պարագաներ

Անձրևանոց

Առաջին օրվա համար բրդուճ

Առաջին օգնության արկղիկը ՝ Քոլեջն է տրամադրում

Մասնակիցներ ՝

  1. Ագապի Օհանյան 2-րդ կուրսի սովորող
  2. Անուշ Հարությունյան 2-րդ կուրսի սովորող
  3. Հրաչուհի Մանվելյան 2-րդ կուրսի սովորող
  4. Էլեն Աբրահամյան 2-րդ կուրսի սովորող
  5. Քնար Հարությունյան 3-րդ կուրսի սովորող
  6. Մարիամ Շախվերդյան 3-րդ կուրսի սովորող
  7. Աիդա Պոչիկյան 3-րդ կուրսի սովորող
  8. Էլեն Աբրահամյան 3-րդ կուրսի սովորող
  9. Անգելինա Դադյան 3-րդ կուրսի սովորող

ԿԱՆԳԱՌՆԵՐ

Օր առաջին ՝

09։00 Մեկնարկ Սբ. Երրորդություն եկեղեցու բակից

12։00 Ժամանում

Տեղավորում, իրերի դասավորում ամառանոցում

13։00 Ճաշ

18։00-20։00 Քայլք գյուղով, Սևանի ափերով

20։ 00 Ընթրիք խարույկի շուրջ

21։00 Խաղեր, Օրվա ամփոփում

Հիգիենայի ժամ

23։00 Քուն

Օր երկրորդ ՝

7։00 Վեր կաց

8։00 Նախաճաշ

9։00 Շրջել սարերով, ծանոթանալ եզակի հանդիպող բույսերի հետ

Ռաֆթինգ

13։00 Ճաշ

14։00 Հանգիստ,ինտելեկտուալ խաղե

15։00-17։00 Լող

19։00 Ընթրիք

20։00-22։00 Քայլք գյուղով

23։00 Քուն

Օր երրորդ ՝

8։00 Վեր կաց

9։00 Նախաճաշ

Այցելություն <<Աշտարակ կաթ>> ընկերության գործարան

Յուրաքանչյուր անձ վճարում է 8000 դրամ

Վճարող կողմ՝ ծնողական համայնք և կրթահամալիրի մասնակի երթուղու գումար(40 000 դրամ)

June 9

Առաջադրանքներ

.Կապակցություն ստեղծեք՝ փակագծերում տրված բառերը եզակի կամ հոգնակի թվով դնելով։ 

Ազգը հպարտանում է։

Մերոնք սիրում են։

Զորքը կռվում է։

Մտավորականությունը աջակցում է։

Վարդանանքը մարտընչում է։

Դեղորայքը ստացվում է։

Ավագանին ժամանում է։

Պապոնքը ապրում են։

Համայնքը մասնակցում է։

Նախիրը բարձրանում է։

Ժողովուրդը դիմանում է։

Աշակերտությունը որոշում է։

Կազմել հետևյալ բառերի սեռական հոլովը։

Կատու-կատվի

Լուսինե- Լուսինեի

Վերարկու- վերարկուի

Ափսե- ափսեի

Երեկո- երեկոյի

Մարո- Մարոյի

Այցելու- այցելուի

Առու- առվի

Կարո- Կարոյի

Ձու- ձվի

Սաքո- Սաքոյի

Ժողովածու- ժողովածուի

Աննա- Աննայի

Լու- լվի

Կոմիտե- կոմիտեի

Սարո- Սարոյի

Մեղու- մեղվի

Կարինե- Կարինեի

Տղա- տղայի

Այգի- այգի

.Հետևյալ դերբայական կապակցություններով նախադասություններ կազմել։

Դարպասից դուրս գալով, առվի ջուրը կապելիս, նրա հետևից հասնելու, ամբողջովին գունատված և այլայլված, մանուշակի վրա նստած։ 

Դարպասից դուրս գալով՝ նա հանկարծ հիշեց, որ երեխաների համար մոռսցել էր ճաշը տաքացնել։

Շատ հիշողություններ էին առվի ջուրը կապելիս գալիս նրա մտքին։

Նա շտապեց՝ նրա հետևից հասնելու, քանի որ պայուսակը թողել էր իրենց տանը։

Նա խոսում էր իր ընկերոջ հետ՝ ամբողջովին գունատված և այլայլված։

Մատնաչափիկը, մանուշակի վրա նստած, սպասում էր իր սիրեցյալին։

Պատումը շարունակելով՝ հեքիաթ հորինել։

Հնում ուռենին գեղանազ մի աղջիկ է եղել, իսկ բարդին՝ սիգաճեմ պատանի։ Նրանք սիրել են իրար։ Բայց մի իշխանավոր որոշել էր բարդուց խլել ուռենուն։ Իրականում իշխանավորի համար մեկ էր ուրիշի զգացմունքները, նրա համար միայն ինքն էր կարևոր։ Ճիշտ է, իշխանավորը հավանել էր ուռենուն, բայց դա պատճառ չէր հանդիսանում, որպեսզի թողնի, որ նա երջանիկ լինի։ Նա ունեվոր էր, այդ իսկ պատճառով  կարծում էր, որ ուռենին էլ այդ հարստության մեջ ավելի երջանիկ կլինի։ Բայց դա ընդհանրապես այդպես չէր։

Ճիշտ է, ուռենին գիտեր, որ իշխանավորը զգացմունքներ ունի նրա հանդեպ, բայց երբեք չէր կարող պատկերացնել, որ նա պատրաստ է ամեն ստոր քայլին իրեն և բարդուն բաժանելու համար։ Իշխանավորը չէր ցանկանում, որպեսզի ուռենու աչքից ընկնի, այդ իսկ պատճառով նա այնպես էր ուզում անել, որ բարդին ընկնի ուռենու աչքից։ Սկսում է սուտ լուրեր տարածել անտառի սկյուռիկների, ծիտիկների և նապաստակների օգնությամբ։

June 9

Առաջադրանքներ

Պատումը ամբողջացնել

Թեև անտառներից վաղուց եմ հեռացել, բայց միտքս շարունակ այնտեղ է՝ ծառերի կանչ, ազատ թագավորության մեջ։ Այլևս չեմ դիմանում։ Շատ մտորումներից հետո վերջապես որոշեցի, որ անպայման պետք է վերադառնալ և վերհիշել ամեն բան։ Արդեն ընտանիք էի կազմել՝ կին, երեխա, դա այդքան էլ հեշտ չէր լինի կազմակերպելը։ Որոշեցի որ ամառային մի գեղեցիկ օր ընտանիքով կայցելենք և մեր հանգիստը կանցկացնենք անտառում։

.Ոսկի, դառն, կարմիր, գորշ բառերը գործածել ծնախադասությունների մեջ փոխաբերական իմաստներով։

Սկեսուրը հավանում էր հարսին, ասում էր. ոսկի ձեռքեր ունի, ամեն ինչ գալիս է ձեռքից, լավ է ստացվում։

Նրա աչքերում կարող էիր նկատել կյանքի դառը հիշողությունները, այդ ամենը, ինչի միջով նա անցել էր, չէին մոռացվում, միշտ հիշվում և հանգիստ չէին տալիս նրան։

Արտասահմանի գորշ աղջիկներին տեսնելով, նա սկսեց ավելի գնահատել նաիրյան աղջիկներին։

June 9

Առաջադրանքներ

Կազմել նախադասություններ հետևյալ դարձվածքներով 

Հոգին ծախել, հոգին ազատել, հոգին հանել, հոգին դուր գալ։

Ինչքան մարդ կորող է ստոր և շահամոլ լինել, որ կարողացել է հոգին ծախել և դավաճանել հայրենիքին։

Երբ ես վերջնականապես կվերջացնեմ այդ աշխատանքը, այդ ժամանակ էլ հոգիս կազատվի։ 

Վա՜յ, այ տղա, ի՞նչ չար ես, հոգիս հանեցիր։

Մեղվի պես, օր ու գիշեր հոգին դուրս գալով աշխատում էր։

June 9

Մարդ- բնություն փոխհարաբերությունը

Մինչև այժմ աստղագետներին հայտնի Տիեզերքում միլիարդավոր տիեզերական մարմինների շարքում միակը, որի վրա գոյություն ունի կյանք դա Երկրագունդն է։Առաջացել են բազմաթիվ բուսական և կենդանական օրգանիզմներ միլիոնավոր տարիների էլոլյուցիոն զարգացման շնորհիվ, նաև վերջապես առաջացել է բանական մարդը։ ՈՒնենալով մտածողություն, դատողություն՝ մարդը տարբերվում է կենսոլորտի մյուս բոլոր օրգանիզմներից։ Եթե մյուսները բավարարվում են բնության տված բարիքներով, ապա մարդը ոչ, նա իր ստեղծած գիտությունների համակարգով բնությունից քամում է առավելագույնը։ Այդ գործընթացով նաև շատ հաճախ խախտում է բնության հավասարակշռությունը, փոխելով այդ միջավայրը իրեն ավելի հարմար և ձեռնտու ուղղությամբ։ Շատ դեպքերում մարդը ներգործելով բնության վրա՝ ավերելով այն դարձրել է անպտուղ ու իր համար ոչ պիտանի։

Սակայն, բնությունն ունի ինքնակարգավորվող և ինքնավերականգնվող մի հիանալի ունակություն։ Եղել են բնության կանոնավոր զարգացման խախտումներ, որը բնությունը ժամանակին կարգավորել է և վերականգնել խախտվածը։ Ցավոք այդ վերականգնման գործընթացը և ունակությունները անսահման չեն։ Երբեմն մարդու տված վնասը այնքան մեծ է լինում, որ ինքնավերականգնումը անհնար է դառնում բնության համար, և բնությունը պատժում է մարդուն։

20րդ դարի սկզբին Երկրագնդի բնակչության թիվը եղել է 1.5մլրդ, իսկ նույն դարի վերջին հատեց 6մլրդի սահմանը։ Մարդ- բնություն հասկացությունը առաջացավ այն ժամանակ, երբ բոլորը սկսեցին ձգտել բարեկեցիկ կյանք վարել, հարստանալ, իսկ դա իհարկե կարելի է վերցնել բնությունից։

Այժմ մարդ-բնություն հասկացությունը այնքան է սրվել, որ երկու հակադիր միտում է ձևավորվել՝

1. Պահպանել բնությունը, նրա կենսաբազմազանությունը

2. Վերափոխել բնությունը մարդու համար հարմար տարբերակով։

Ստացվում է, որ բնության պահպանումը անհամատեղելի է մարդկային հասարակության զարգացման, տեխնոլոգիայի առաջընթացի հետ, քանի որ մարդկային հասարակությունը մտադիր է հարատևել և առաջադիմել, ապա բնությունից պետք է վերցնել իրեն անհրաժեշտ բոլոր պարագաները, ուստի պետք է արմատապես վերափոխել բնությունը։ Միևնույն ժամանակ անհայտ է, որ բնության անպլանային վերափոխումը տանում է դեպի կործանման։

Ներկայումս ամենավտանգավոր երևույթը համամոլորակային բնույթի ջերմոցային էֆեկտի ազդեցությունն է։ Աշխարհում տարեկան արտադրվում է 15մլրդ տ վառելանյութ, որից մթնոլորտ են արտանետվում ածխաթթու և այլ ջերմոցային գազեր։ Դրանց ազդեցությամբ բարձրանում է երկրի մակերևույթի և նրան շփվող օդի տարեկան միջին ջերմաստիճանը։ Այս պարագայում ուժեղանում է սառցադաշտերի հալքը՝ օվկիանոսի մակարդակը կբարձրանա 65մ-ով։Բոլորը գիտակցում են, որ վառելանյութի օգտագործումը կործանարար է, թվում է թե դրանից փրկություն չկա։ Մարդը պետք է գտնի վառելիքի այլընտրանքային տարբերակ և կգտնի։

Անհրաժեշտ է նաև սահմանափակել բնակչության աճը։ Երկրի վրա ունենալ այնքան բնակչություն, որքան արտադրվում են սննդամթերք։

Օր. Հիմնականում բնակչության բուռն աճ նկատվում են հետամնաց երկրներում։ Ուրեմն այդ երկրները պետք է զարգանան այն աստիճան, որ հասնեն զարգացած երկրների մակարդակին, այդ դեպքում բնակչության աճը կնորմալանա։

Մարդ- բնություն հասկացությունը լուծելի է, և 21րդ դարում այն պետք է զգալիորեն մեղմանա։

June 9

Եռօրյա արշավ դեպի Շորժա

Արկածային ճամփորդություն դեպի Շորժա։

Օրը՝ հունիսի

Մասնակիցներ՝ սովողներ, ուսուցիչներ

Համակարգող՝ Ագապի Օհանյան

Պատասխանատուներ՝Ագապի Օհանյան,Մարիամ Մխիթարյան

Մեկնումը՝ ժամը 9։00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձը ՝ մինչև 20։00 Սուրբ Երրորդություն եկեղեցի

Նպատակը ՝

Մեկնման Երթուղին ՝ Երևան-Չարենցավան-Հրազդան-Սևան-Ծովագյուղ-Շորժա.

May 25

Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդները

Լանդշաֆտագիտությունը կիրառում է մի շարք մեթոդներ, որոնք սերտ կապ ունեն մեթոդաբանության հետ:Լանդշաֆտագիտության մեջ օգտագործում են, մասնավորայդ առարկային վերաբերվող մեթոդներ:

  1. Ստացիոնար և կիսաստացինար մեթոդներ: Երբ երևույթը կամ երևույթների մեկ ամբողջ համալիր ուսումնասիրելու համար մշտական գործող կայան են հիմնում և տարիներ շարունակ ամեն օր մի քանի անգամ դիտարկումներ են կատարում ու գրանցում տ վյալները: ՕրինակՏյան-Շանի ֆիզիկա-աշխարագրական կայանը: Կիսաստացիոնար կայանում դիտարկումները ժամանակավոր են: 2. Դաշտային հանույթի մեթոդ: Սա լանդշաֆտագիտության հիմնական մեթոդն է: Կազմվում է արշավախումբ, ծրագիր են մշակում և դուրս են գալիս դաշտ դիտարկումներ կատարելու և քարտեզագրելու:Այդ ժամանակ հավաքում են նմուշներ և կատարում են փորձագիտական աշխատանքներ: 3. Փորձագիտական մեթոդ: Բնության մեջ կան շատ երևույթներ, որ հազվադեպ են պատահում: Դրա համար անհրաժեշտ է արհեստականորեն ստեղծել այդ երևույթը և կատարել ուսումնասիրություն: Ենթադրենք պետք է ուսումնասիրել լեռնալանջերի տեղատարման ինտենսիվությունը: Դրա համար պետք է բնորոշ հատվածում առանձնացնել փորձ կատարելու համար հատված, արհեստական անձրևացում կատարել ցանկացած ինտենսիվությամբ, լվացված նյութերը հավաքել անոթի մեջ, չորացնել, կշռել և պարզել լվացման ինտենսիվությունը: 4. ԼԱԲՈՐԱՏՈՐ ՄԵԹՈԴ: Դաշտում հավաքած նմուշները լաբարատորիաներում ենթարկվում են ուսումնասիրության:Օրինակ ջրի նմուշը ենթարկում են քիմիական անալիզի և պարզում դրա մեջ լուծված քիմիական տարրերի բաղադրությունը: Այս մեթոդին լանդշաֆտագետը կարող է չտիրապետել, որովհետև նրանց անհրաժեշտ է անալիզի արդյունքները: 5. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև և գտնել տարբերությունն ու դրանց պատճառները: 6. ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՄԵԹՈԴ: Մինչև դաշտ դուրս գալը կազմում են քարտեզի լեգենդան, դաշտում նմուշներ են անում, իսկ կամերալ մշակման ժամանակ վերջնական տեսքի են բերում: 7. Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ: Այս մեթոդը զարգացավ 20-րդ դ. երկրորդ կեսին: Աէրոլուսանկարները սպեկտրոսկոպի տակ ցույց են տալիս ռելեֆի ծավալը: 8. ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդը հին է: Առաջներում աշխարհագրությունը այս մեթոդով է զարգացել: Այժմ նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական մասնագիտական կամ էլ ընդանուր ընթերցող լայն հասարակությանը մատչելի ձևով ներկայացնելու համար: 9. ԵՐԿՐԱԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՄԵԹՈԴ: Լանդշաֆտագետը պետք է ինֆորմացիա կուտակի և դրանից եզրակացություններ անի: 10. ԳԾԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Լանդշաֆտագիտության մեջ շատ գործածական են գրաֆիկները, որտեղ պատկերվում են 2 տարբեր պարամետրերի փոխադարձ կապերը, տրվում են կտրվածքները, կողապատկերները և այլն: 11. ՎԵՐԱԴՐՄԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդի էությունը այն է , որ տարբեր ուղղություններով կատարված ուսումասիրությունների արդյունքները համադրվում են : Սա շատ ընդունված է քարտեզագրման դեպքում: 12. ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Սա այն մեթոդն է, որն օգտագործում է լանդշաֆտների երկրաֆիզիկական, օր. եթե ուսումնասիրում ենք լեռնալանջերի տեղատարման պրոցեսները, պարզ նկատվում է, որ որքան լանջի թեքությունը մեծանում է, այնքան տեղատարումը զորեղանում է: Ձգողական ուժերը ուսումնասիրում է երկրաֆիզիկան: 13. ԵՐԿՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Լանդշաֆտային ուսումնասիրությունները պետք է պարզեն, թե ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ հակառակը: Օրինակ ինչու հասարակածում առաջանում են լատերիտներ, իսկ Շիրակի դաշտում սևահողեր: Այստեղ օգտագործում են կենսաքիմիական մեթոդը: 14. ՀՆԷԱԼԱՆԴՇԱՖՏԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդով պարզում են , թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել, թե ինչ ուղղությամբ է ընթանում և կանխատեսվումէ ապագան: 15. ՔԱՆԱԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը: Օրինակ երկարությունը, հեռավորությունը, մակերեսը, կշիռը և այլն: 16. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմատիկական , հաճախ բարդ օրենքների ու բանաձևերի օգնութամբ: Օրինակ բանաձևի օգնությամբ հաշվում են Կորիոլիսի ուժը, ըստ որի հյուսիսային կիսագնդում շարժվող մարմինը շեղվում է աջ, հարավային կիսագնդում` ձախ: 17.ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴ: Մոդելավորումը այն պրոցեսն է, երբ արհեստական եղանակով ստեղծվում է երևույթների կամ առարկայի նպատակըուսումնասիրելու նպատակով: Մոդելավորումը կարող է լինել նկարագրական, քարտեզագրական, գրաֆիկական, բլոկ-դիագրամի ձևով, սիմվոլիկ, դատողական, մաթեմատիկական և այլն: 18. ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՄԵԹՈԴ: Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրերի փոխհարաբերությունները օր. Արեգակի ճառագայթային հաշվեկշիռ, ջրաջերմային հաշվեկշիռը և այլն: 19. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հենվում է հավանականության տեսության մեռթոդների կիրառման վրա: Օրինակ վերլուծելով մթնոլորտային տեղումների քանակը տարբեր ժամանակներում, հանգում ենք այն եզրակացության, որ ՀՀ տարածքներում տեղումները պակասել են 10%-ով:
April 27

Բիզնես Պլան Կլինիկա

ԼՈԳՈ

1. Ապրանք, ծառայության նկարագրություն։

Կլինիկա, որտեղ կգործի ասեղային էպիլացիիա, լազերային մազահեռացումներ, դեմքի խնամք, բարձրորակ վարսահարդարում և մատնահարդարում, կոսմետոլոգիական մոտեցումներ, հոնքերի և թարթիչների լամինացիա և դեմքի ֆիլլերներ։

2.Գտնվելու վայրը ք.

Երևան։

3. Ապրանքի, ծառայության մրցակցության գնահատում։

.Մայքլ Թերթերի մրցակցային հինգ ուժերը։

. Մատակարարների իշխանություն։

Սարքավորումները կբերվեն ՌԴ-ից։ ԵՒ ամեն մասնագետ ինքն է ընտրում, թե որտեղից գնի իր համար անհրաժեշտ պարագաները։

.Գնորդների իշխանություն

Այս ոլորտի հաճախորդները հիմնականում կլինեն Երևանի բնակիչները։ Միջին միջակագրական հնարավորություններով անձիք, տարիքը մոտավորապես 15-70 տարեկան անձիք։

.Փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Փոխարինող սպասարկումների հայտնվելու վտանգը բավականաչափ մեծ է, քանի որ վերջին ժամանակներում շատ հաճախ են բացվում նմանատիպ հաստատություններ։ Դրանցից են՝ Avanta medical center և Labelle medical center- ները, կարող են խանգարել նրանով, որ դրանք ավելի հայտի են և ունեն արդեն իրենց հաճախորդները, նաև ունեմ մասնաճյուղեր ՀՀ տարածքում։

.Շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը

/5 W Շերրինգտոնի մեթոդը

Who

Ով է նպատակային սպառողը՝ բոլոր նրանք ովքեր ցանկանում են լինել գեղեցիկ և առողջ։

Why

Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ որպեսզի դառնա ինքը իր իդեալը։

When

Սեզոնայնություն՝ չկա։.

Were

Առօրյա կյանքում։

5. Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Նախատեսված է Երևանի նաև ՀՀ բոլոր մարզերի բնակիչների համար։

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժինը։

Մրցակիցների մոտավոր թիվը՝ հասնում է մոտ 100ին.Խոշոր մրցակիցներ՝ Avanta, Labelle, Աստղիկ ԲԿ.Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ։Այո, քանի որ նրանք բավականին ճանաչված և սիրված են շուկայում։.Արդյոք ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ։Այո, քանի որ բոլորն էլ նույն նպատակի համար են ստեղծված։

7. Վաճառքի գինը

Ասեղային էպիլացիա՝ 1ժ-4000֏

Գնացուցակ (Կանանց)

Ամբողջ մարմին (ոտքեր, ձեռքեր, բիկինի, թևատակ)-60 000

Դեմք-5000

Ճակատ-3000

Այտոսկրեր-3000

Վերին շուրթ-1500

Բակեր-3000

Կզակ-3000

Ծոծրակ-5000

Պարանոց-5000

Թևատակեր-5000

Ձեռքեր-10 000 – 15 000

Մատներ-1500

Կրծքավանդակ-20 000

Դեկոլտե-10 000

Կուրծք-5000

Փոր-5000 – 10 000

Մեջք-10 000 – 15 000

Բիկինի կլասիկ-10 000

Լիարժեք բիկինի-15 000

Նստատեղ-15 000

Ոտքեր-40 000

Ազդրեր-25 000

Սրունքներ-20 000

Գնացուցակ (Տղամարդկանց)

Ծառայություն Արժեք (դրամ)

Ճակատ-2000

Այտոսկրեր-3000

Ծոծրակ65 000 – 10 000

Պարանոց-3000 – 5000

Թևատակեր-6500

Ականջ-3000

Քիթ-2000

Ձեռքեր-10 000 – 15 000

Դաստակ-3000

Մատներ-1500

Կրծքավանդակ-25 000

Փոր-15 000

Մեջք-25 000 – 40 000

Ներդրումային պլան՝

Տարածք՝ 30.000 USD

Կահույք՝ 1500 USD

Սարքավորումներ՝

Ասեղային՝ 500 USD

Լազերային՝ 60000 USD

Վարսահարդրական աքսեսուարներ և գործիքներ

Ֆեն-(կարճ մազեր )1000(երկար մազեր) 3000
Հոլիվուդյան ալիքներ-6000
Խառը ֆեն-(կարճ)3000(երկար )5000
Զարդված լոքոններ -4000
Աֆրոլոքոններ-8000
Աֆրոհյուսեր-50.000-ից սկսած
Մազերի լիցք (սառը կապսուլա)-հատը 500
Մազերի լիցք (տաք կապսուլա)-հատը 700
Հարսանեկան սանրվածք(առանց մազ դնելու )10 000 (մազ դնելով) 15 000
Կտրվածքներ`
Կարճ մազեր-2000
Երկար մազեր-4000
Կարճ շերտեր-3000
Երկար շերտեր-5000
Կառե-4000

Ճյուղավորված մազեր-5000

Չոլկա-1000

Ներկել-6000

Գունաբացում-6000

Միլիրովկա-10.000

Տանիրովկա-8000

Օմբրե-20.000

Բալայաժ-20.000

Սարքավորումներ՝

Մկրատներ՝ 50.000 դ

Ֆեն՝ 80.000

Արդուկ Ֆեն՝ 30.000

Շիպցի՝ 40.000 (ըստ դիամետրի)

Սանրեր՝20.000

Մազի լաք՝7000

Ներկեր՝5000

February 20

Իմ Տուն Շորժա

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՇՈՐԺԱ

0

ՕՐԸ ՝ մարտի 4

Մասնակիցներ ՝քոլեջի ուսանողներ, ուսուցիչներ

Համակարգող ՝Ագապի Օհանյան

Պատասխանատուներ ՝ Տիգրան Զոհրաբյան, Էլյա Սահակյան

Մեկնումը՝ ժամը 9։00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձը՝ մինչև 20։00 Սուրբ Երրորդություն եկեղեցի

Մեքենայի ընդհանուր ճանապարհը 220կմ։

Նպատակը , ծանոթանալ Շորժա Համայնքին, շփվել մարդկանց հետ, վեր հանել խնդիրները, տեղանքին ծանոթանալ տեղաբնիկների աչքերով, բացահայտել առանձնահատկությունները ուսումնասիրել պատմամշակութային վայրերը, հայրենագիտական, հայրենաճանաչողական քայլարշավ։

Կանգառներ

Սևանա կղզի, Գյուղ Շորժա(Շողակաթ), Շորժա գյուղի եկեղեցիներ, քարանձավներ, սև սար, Ծիրանի դաշտ, Ձնծաղիկի դաշտ

Արդյունքը ՝  կազմել սեփական տուր-փաթեթները, բարձրաձայնել խնդիրները։

Մեկնման երթուղի ՝Երևան-Չարենցավան-Հրազդան-Սևան-Ծովագյուղ-Շորժա.

Հետադարձ ՝Շորժա – Ծովագյուղ – Սևան-Հրազդան – Չարենցավան – Երևան

Անհրաժեշտ պարագաները՝

  • ուսապարկ
  • անձրևանոց
  • հարմարավետ հագուստ
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ,
  • ջուր՝ անհատական
  • դանակ և փոքր տարա ձնծաղիկի համար
  • առաջին օգնության արկղիկը՝ Քոլեջն է տրամադրում
  • Եվ բարձր տրամադրություն

Վարորդի Անունը ՝ Սենիկ Ներսիսյան 094047107

Երթուղայինի համարները 71 QV 111

Գումարը՝3500

Մասնակիցներ՝

1.Ագապի Օհանյան 2-րդ կուրսի ուսանող

2.Անուշ Հարությունյան 2-րդ կուրսի ուսանող

3.Հրաչուհի Մանվելյան 2-րդ կուրսի ուսանող

4.Լիլիթ Գրիգորյան 2-րդ կուրսի ուսանող

5.Բելա Մարտիրոսյան 2-րդ կուրսի ուսանող

6.Աննա Հովսեփյան 2-րդ կուրսի ուսանող

7.Ռոզա Փուրթոյան 2-րդ կուրսի ուսանող

8.Հասմիկ Խաչատրյան 1-ին կուրսի ուսանող

9. Անահիտ Աբգարյան 3-րդ կուրսի ուսանող

10. Արման 3-րդ կուրսի ուսանող

11.Ժաննա 1 -ին կուրսի ուսանող

12.Արևիկ Գևորգյան 3-րդ կուրսի ուսանող

13.Անի Հարությունյան 3-րդ կուրսի ուսանող

February 16

Ինքնադիտում,ներհայեցողություն

Դիտումը հոգեբանական երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է,նրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։

Դիտումը նաև հատուկ մեթոդ է,այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։

Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը։

Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։

Նպատակուղղվածությունը և նրանից բխող պլանաչափությունն ապահովում է դիտման կազմակերպվածությունը։

Դիտման գործընթացում շատ կարևոր է գործողությունների հաջորդականությունը։

Դիտման մեթոդը բավական բարդ, աշխատատար դիագնոստիկ գործիք է, որը դիտարկողից պահանջում է բարձր մասնագիտական փորձ և հատուկ պատրաստվածություն։

Ինքնադիտումը սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթ է։

Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։

Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։

Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնը, գույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։

Առանց ինքնադիտման հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։

Ներհայեցողությունը (ինտրոսպեկցիա) մարդու կողմից իր հոգեկան վիճակներին և մտքերի ընթացքին անմիջականորեն ուշադրությամբ հետևելու և արտացոլելու գործընթաց է։

Ներհայեցողությունը ոչ միայն ուսումնասիրության ենթակա հոգեկան գործընթաց է, այլև հոգեբանական ուսումնասիրության մեթոդներից մեկը, քանի որ թույլ է տալիս ստանալ շատ կարևոր հոգեբանական փաստեր, որոնք այլ մեթոդների կիրառման դեպքում մնում են անմատչելի։

Ներհայեցողություն կատարելու ընդունակությունը օնտոգենեզում զարգանում է աստիճանաբար, կապված է ինքնագիտակցության զարգացման հետ և մեծ չափով պայմանավորում է անձի բարոյահոգեկան հասունացման հաջող ընթացքը։