April 12

Ճամփորդություն Արագածոտնի մարզում

Ինչպես միշտ ուշացած հասա եկեղեցու բակ, բոլորն ինձ էին սպասում, գնում էինք Արագածոտնի մարզ, սկզբում գնացինք Ագարակի ժայռեր, ժայռերի տակ գտնվում էր Ուրարտական դամբարանը դեռ բրոնզե դարից, ժայռի հարևանությամբ գտնվում էր նաև Ամբերդ գետը:Մեր հաջորդ կանգառը Կոշն էր, այնտեղ տեսանք Պետրոս Ականատեսի կանգնեցրած խաչքարը, Նա 1175 թ. – ին երազ է տեսնում որը տարիներ հետո կատարվում է 1195 թվականին և սույն թվականին կանգնեցնում է, իսկ երազը գրված է խաչքարի վրա:Հաջորդ կանգառը Սուրբ Գրիգոր Եկեղեցին էր, գնացինք, տեսանք, վայելեցինք ու գնացինք առաջ:Հաջորդը Արուճի քարավանատունն էր և Թալինի եկեղեցիները, ես արդեն երկրորդ անգամ էի գալիս, բայց Ընկեր Տիգրանի շնորհիվ էլ ավելի շատ բաներ իմացա:Հաջորդը Դաշտադեմի Ամրոցն էր, այստեղ էլ էի եկել, բայց դե Ընկեր Տիգրանը իր պատմածով ապացուցում է ինձ, որ ես չգիտեի ժամանակին թե որտեղ եմ եկել, իսկ այս անգամ ամեն ինչ այլ էր, և ես այնքանով եմ յուրացրել պատմությունը, որ շատ հանգիստ կարող եմ ուրիշներին տանել և պատմել տվյալ վայրի պատմությունը:հետո գնացինք հաց ուտելու, անձրև էր ուզում գալ, բայց հասցրեցինք ուտել և գնալ ավտոբուս:Անձրև էր գալիս բայց էլի տեղեր ունեինք գնալու, մնացել էր Տեղեր գյուղի եկեղեցին և Արշակունիների դամբարանը, մինչև հասանք տեղ անձրևը կտրվեց, այդտեղերի պատմություննել լսեցինք ու գնացինք տուն:Ավարտվեց ևս մի հրաշալի օր։


Posted April 12, 2021 by Ագապի Oհանյան in category Ճամփորդություններ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*