April 5

ՀԱՐՑԵՐ ՌՈՒԲԻՆԱՅՆԵՐ

Ինչպե՞ս ձևավորվեց Ռուբինյանների թագավորությունը։

Ռուբինյանների արքայատոհմի հիմնադիրը Ռուբեն 1-ին իշխանն էր:Լեռնային Կիլիկիայում, Ռուբեն Բագրատունին մի բուռ քաջերով պայքարի ելավ հզոր Բյուզանդական կայսրության դեմ, հաղթանակեց և հիմք դրեց Ռուբինյանների անկախ իշխանապետության:Նոր ստեղծված իշխանապետությունը հիմնադրի՝ Ռուբեն Բագրատունու անունով կոչվեց Ռուբինյան: Ռուբենը կառավարման 15 տարիների ընթացքում բազմիցս ջարդեց ոչ միայն բյուզանդական, այլև սելջուկյան զորքերը և ամրապնդեց իր իշխանության դիրքերը տարածաշրջանում:

․ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ռուբեն 1-ինը։

բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի զգալի մասը և հիմնադրեց Կիլիկյան Հայկական իշխանապետությունը, որն ամրապնդեց նրա որդին`Կոնստանդին 1-ինը

 

Ի՞նչ քայլեր կատարեց Թորոս 1-ինը իշխանապետության ամրացման գործում

Նա Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակեց դեպի հարավ, գրավեց Սիս և Անավարզա քաղաքները՝ վերջինս դարձնելով մայրաքաղաք: Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության մատնեցին.Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին և դուրս քշեցին երկրից:

․ Ինչպիսի՞ քաղաքականություն է վարել Լևոն 1-ինը։

Նա ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի նվաճմանը: Այստեղ հայերը բախվեցին խաչակիրների և բյուզանդացիների հետ: Խաչակիրներն առաջին արշավանքի ժամանակ Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները խլել էին սելջուկներից և հաստատվել այնտեղ: Լևոնը բյուզանդացիներից գրավեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Երկարատև ու համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով Բյուզանդիան չէր կարող հաշտվել Կիլիկիայի և Ասորիքի կորստի հետ:  Գրնանը բյուզանդական մի մեծ բանակով գրավեց Դաշտային Կիլիկիայի մի շարք քաղաքնր: Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս: Ի վերջո Վահկան ևս հանձնվեց: Լևոնը կնոջ և երկու որդիների՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կոստանդնուպոլիս: Կիլիկիայում ստեղծված հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյություն ունենալ: Լևոն 1-ինը, հաջողությամբ պայքարում էր ոչ միայն թուրք սելջուկների ու բյուզանդացիների, այլև նոր հակառակորդների` Երուսաղեմի թագավորության և Անտիոքի խաչակիր դքսության դեմ, որոնք փորձում էին տիրանալ Դաշտային Կիլիկիային:

Ի՞նչ տվյալներ կային Թորոս 2-րդի մասին։

Նա  համախմբելով անջատ իշխաններին, կազմավորեց 30 հազարանոց մշտական բանակ, ամրապնդեց երկրի պաշտպանունակությունն ու միասնականությունը:Թորոս II–ը իր շուրջը համախմբված հայկական փոքրաթիվ զորախմբով պայքար սկսեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա գրավեց Վահկան,Անավարզան, Մսիսը, Տարսոնը:Կիլիկիա մտավ բյուզանդական մի մեծ բանակ, որին միացան նաև Արևմտյան Կիլիկիայի հայ իշխանների տրամադրած զորքերը և պաշարեցին Մասիս քաղաքը: Մթությանքողի տակ Թորոսը հակահարձակման անցավ և ջախջախեց բյուզանդական զորքերը: Թորոս II–ը նշանակալից գործ կատարեց: Նա վերականգնեց հայկական պետությունը : Նրա օժանդակությամբ 1151 թ. հայոց կաթողիկոսության մշտական նստավայր դարձավ Հռոմկլա բերդաքաղաքը (Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայոց կաթողիկոսությունը մշտական նստավայր չուներ):

Վերլուծեք Մլեհի վարած քաղաքականությունը։

Մլեհը վարեց ազգակերտման քաղաքականություն և անողոք գտնվեց օտարազգիների հանդեպ։ Մլեհը Պապ թագավորից հետո թերևս երկրորդն էր, որը կորողացավ մարտահրավեր  նետել  հայ իրականության մեջ արմատացած կարծրատիպին, թե հայրենիքի միակ պաշտպանը քրիստոնեությունն է, քաղաքականությունն ու կրոնական դոգմատիզմը միևնույն բաներն են: Նա հանուն իր երկրի շահերի դաշնակցեց հենց մահմեդական հզոր տիրակալի հետ և պայքար սկսեց քրիստոնյա խաչակիրների դեմ:Մլեհ իշխանի համար առաջնայինը ազգն էր ու պետությունը: Ամեն ինչ հանուն ազգի և պետության, ոչ մի բան  պետությունից դուրս:  Եվ հենց Մլեհը ստեղծեց քաղաքական ու տնտեսական այն հիմքերը, որով էլ հետագայում նրա եղբորորդին` Լևոն Բ Մեծագործը Կիլիկիան հռչակեց թագավորություն:Նրա վարած քաղաքականությունը և բարեփոխումները նպաստեցին հայոց պետության ամրապնդմանն ու հզորացմանը։ Սակայն այդ քաղաքականությունից, հատկապես իսլամական երկրների հետ դաշնակցելու քայլերից դժգոհ բարձրաստիճան հոգևորականները և իշխանները դավադրություն կազմակերպեցին և սպանեցին նրան։

Ներկայացրեք Հեթումյանների դավաճանության ձեր մեկնաբանությունը, Ռուբեն 3-րդի և Լևոն 2-րդի գործողությունները։

Հեթումյանների և Ռուբինյանների միջև պայքարը երկար տևեց, երբեմն էլ հասավ արյունահեղ բախումների: Սակայն Ռուբինյաններն անգերազանցելի ու հզոր էին Լեռնային Կիլիկիայում:

Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ-ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքակաղնի վանք։ Ռավին դաշտում Լևոնը ջախջախեց Կիլիկիայի Հայոց Իշխանություն ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, որոնց գլխավորում էրշ էմիրը, ազատագրեց հայաբնակ մի քանի շրջաններ։Լևոնը հաղթեց և կախման մեջ դրեց Կիլիկիա ներխուժած՝ Հալեպի և Դամասկոսի սուլթանին։։

Իր ո՞ր քայլերի համար է Լևոն 2-րդին տրվել Մեծագործ տիտղոսը․ արդարացնո՞ւմ եք այն։

Լևոն Բ-ի հրամանով  վերաշինվել են հին վանքերն ու բերդերը և կառուցվել նորերը: Նա ստեղծել է մշտական հզոր բանակ, հաստատել ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն, կանոնավորել արքունի գործակալությունները, բարեկարգել տնտեսական կյանքը, առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքել  Վենետիկի, Պիզայի, Ջենովայի և վաճառաշահ այլ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպել առևտրական նավատորմիղ, բացել վարժարաններ, դպրատներ։Ես արդարացնում եմ քանի որ նա շատ բան է աչել իր երկրի համար։


Posted April 5, 2021 by Ագապի Oհանյան in category Հայոց պատմություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*