December 20

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Դեռ Օգոստոս ամիսն էր երբ առաջին անգամ այցելեցի քոլեջ։ Եկա ծնողներիս հետ ծանոթացա մի քանի կազմակերպիչների և Տնօրենի հետ։ Ասացին որ մի քնի օրից կրկին պետք է գամ քոլեջ բլոգները բացելու համար… Արդեն եկել էի քոլեջ ինձ ուղեկցեցին առաջին լսարան մոտավոր 15-20 ուսանողներն նստած էին բոլորը լուռ սպասում էին թե երբ ենք բացելու բլոգները ։ Ինձ փոքր-ինչ ջղայնացրեց այն որ բոլորը լուռ նստած էի և չէին ծանոթանում միմյնաց հետ։ Եվ ես այդ ամենը չհանդուրժելով 😂😂😂 սկսեցի խոսել և ծանոթացա բոլորի հետ ,արդեն բոլորս ընտելացել էինք միմյանց ։Հետո եկան երկրորդ կուրսի աղջիկները և սկսեցին բացել մեր բլոգները ։ Այդ օրը բացի բլոգները բացելուց ,մենք անցկացրեցինք մաթեմատիկայի դասընթաց ։ Ասացին որ պետք է գանք ևս երկու օր ,որոշ բաներին ծանոթանալու համար… Ինչպես գիտենք կորոնավիրուսի պատճառով , քոլեջները բացվում են Սեպտեմբերի 15-ից ,բայց մինչ քոլեջ գալը ամսի 11 ունեցանք ճանապարհորդություն Արտաշատի շրջանում ։ Այնուհետև ամսի 15-ից հաճախում էինք քոլեջ։Սկզբում ինձ դժվար էր համակերպվելը այն բանին ,թե ինչպես էինք մենք մեր դասերը անում,քանի որ սովոր չէի համակարգչով դաս անելու։ Մեզ ժամանակ առ ժամանակ հանձնարարում էին ֆիլմեր դիտել,և դասերի վերջում քննարկում էինք ֆիլմը ։ Անկեղծ ասած ես հասցրեցի միայն մեկ ամիս գալ քոլեջ, և այդ մնացած 3 ամիսը դասերին մասնակցել եմ հեռավար։Ինձ շատ դժվար էր այդպես,հաճախ ունենում էի կապի խնդիր ,բայց հիմնական խնդիրը հանդիսանում էր տունը ,երևի հունվարից վերջնական կտեղափոխվենք։Շադ բան չունեմ ասելու ,միայն կարոտում եմ քոլեջս և ընկերներիս։


Posted December 20, 2020 by Ագապի Oհանյան in category Հաշվետվություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*