September 22

Լոռու մարզ

Վերջապես եկավ այս օրը երբ պետք է գնանք Լոռու մարզ ։Բոլորս հավաքված էինք Սուրբ երրորդություն եկեղեցու բակում ։ Առաջին օրը այցելեցինք եզդիական գյուղեր, այնուհետև գնացինք Դսեղ ` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան , հետո գնացինք Քառասնից մանկաց վանք ։ Վանքից շատ գեղեցիկ էր երևում բնությունը։ Հաջորդը գնացինք Լոռվա ծովեր, դա այն տեղերից էր որտեղ Թումանյանը հաճախ էր լինում։ Հետո գնացինք Մարց գյուղ , որտեղ նաև գիշերեցինք։

Օր երկրորդ ։ Երկրորդ օրը այցելեցինք Քոբայր , Օձունի տաճար , Վերին Հոռոմայր , Ներքին Հոռոմայր , Արդվի Սուրբ Հովհաննես , Օձի պորտ , Մայորի ձոր, և գնացինք Ստեփանավան գիշերելու։

‌Օր երրորդ։ Առավոտյան գնացինք Ստեփանավանի դենդրոպարկ , հետո գնացինք Լոռե բերդ և նրա տարածքում գտնվող վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտ և Լոռե բերդի կամուրջը ։ Ապա գնացինք Հնեվանք ե Արևածագի ձորը ։
Անչափ շնորհակալ եմ ընկեր Էլյաից ,ընկեր Տիգրանից ,ընկեր Մարիմաից և իմ ընկերներից այդ 3 օրերը լավ դարձնելու համար։